f

Անկախ

Երևանում սպանության դեպքերի թիվը աճել է 22,2 տոկոսով, իսկ մարզերում 17,5 տոկոսով նվազել է. դատախազություն


Հայաստանում 2023 թվականի ընթացքում աճ է արձանագրվել մարդու դեմ ուղղված 40 հանցատեսակով: Քանակական առումով ամենաբարձր աճ արձանագրած հանցատեսակը սպանությունն է:  Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումից։

«2023 թվականի ընթացքում արձանագրվել է սպանության 1187 դեպք՝ նախորդ տարվա 542-ի դիմաց. աճը՝ 645 դեպք կամ 119.0  տոկոսով: Սպանության 1187 դեպքից 1132-ը կամ 95.4 տոկոսը հանկարծամահության դեպքերն են,որոնք մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը որպես հանցագործության դեպք չէին հաշվառվում: Վերոգրյալը հաշվի առնելով՝ կարելի է արձանագրել, որ 2023 թվականին մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ իրականում չի գրանցվել, հակառակը, մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 75- ով կամ 1.2 տոկոսով (2022 թվականին՝ 6081, 2023 թվականին՝ 6006): Սպանության դեպքերի թիվը, առանց հանկարծամահության դեպքերի թվի, 2023 թվականին կազմել է 55՝ նախորդ տարվա 58-ի դիմաց, այսինքն՝ 3-ով կամ 5.2 տոկոսով պակաս»,- նշված է գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ։

Գլխավոր դատախազության տարեկան հաղորդման համաձայն՝ Երևան քաղաքում սպանության դեպքերի թիվն աճել է 4-ով կամ 22.2 տոկոսով (2022 թվականին՝ 18, 2023 թվականին՝ 22), իսկ մարզերում՝ նվազել է 7-ով կամ 17.5 տոկոսով (2022 թվականին՝ 40, 2023 թվականին՝ 33):

«2023 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրված սպանության 55 դեպքից 42-ը բացահայտվել է, չի բացահայտվել 13-ը, որոնցից 7-ը վերաբերում է անձի անհետ կորելու փաստին»,- ասված է գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ։

սպանություններ Երևան Դատախազություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին