f

Անկախ

Տավուշի գյուղերի հանձնումն ունի ուղղակի և անուղղակի ծանր հետևանքներ. Աբրահամյանը քարտեզներ է ներկայացրել


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը քարտեզներ է հրապարաիել ու գրել.

«Եվս 2 պատկերավոր քարտեզ, որոնք ցույց են տալիս, թե ի՞նչ է սպասվում Տավուշի մարզի բնակավայրերին և հանրապետական, միջպետական նշանակության ենթակառուցվածքներին` 4+4 տարբերակով (Ադրբեջանի հետ սահմանագիծ ունեցող 4 գյուղերն առաջին փուլով և, այսպես կոչված, 4 անկլավները 2-րդ փուլով) հանձնելու դեպքում:

Առաջին քարտեզում Ադրբեջանի հռչակած Սոֆուլու և Բարխուդարլու բնակավայրերն են, որոնք ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի մեր համայնքների մաս են կազմում և հատում են (փակում) Իջևանից դեպի Ազատամուտ-Կայան-Վազաշեն-Բերդ գնացող ճանապարհը:

Այլընտրանքային համարվող Ճամբարակ-Բերդ ճանապարհը չնայած հիմնանորոգվում է, սակայն ռելիեֆի, կլիմայի առումով խնդրահարույց է, իսկ դրա մի քանի հատվածները շատ մոտ են առաջնագծին և տարբեր ժամանակներում Ադրբեջանը ճանապարհի որոշ հատվածներ կրակի տակ է առել:

Ի դեպ, Սոֆուլուն ու Բարխուդարլուն շատ մոտ են գտնվում Իջևանից դեպի Աչաջուր, Սևքար ու այնտեղից Ոսկեպար, Բաղանիս և Նոյեմբերյան գնացող ճանապարհին:

Երկրորդ քարտեզում, բաց կանաչ գույնով փորձել եմ ցույց տալ, այսպես կոչված, «սեռի զոնաները», որոնք կձևավորվեն 8 գյուղերի հանձնումից:

Ինչպես երևում է քարտեզից, այս գյուղերի հանձնումն ունի ուղղակի և անուղղակի ծանր հետևանքներ, որի պայմաններում մեծ թվով գյուղեր հայտնվում են մեկուսացման, կիսամեկուսացման մեջ (հանրապետական, մարզային լոգիստիկ ուղիներից դուրս) և որ այստեղ ամենավտանգավորն է` անվտանգության առումով խիստ խոցելի են դառնում:

Այն, ինչի մասին ասում եմ` որոշակի համեմատության մեջ արտահայտված է Սյունիքի մարզում` հատկապես Գորիսից Կապան հատվածում:

Այս իրավիճակն առաջացավ 2020 թվականի դեկտեմբերից հետո, երբ իշխանությունը հանձնեց Գորիսից Կապան ճանապարհատվածի տարբեր կտորներ` Որոտան և Շուռնուխ գյուղերի հարակից թևերում, իսկ այդ տարածքներում գտնվող բնակավայրերի կյանքը, այդ թվում` Գորիս և Կապան քաղաքի, շրջադարձային փոփոխության ենթարկվեց»:

434464349_7476396812425772_7827007442870282128_n.jpg (68 KB)

435084145_7476478842417569_924730826126947668_n.jpg (61 KB)

Հայաստան Տիգրան Աբրահամյան Տավուշի մարզ ՖԲ Գրառում քարտեզներ Ադրբեջան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին