Ուզում եմ սկսել նոր նշանակումներից և ասել, որ պարոն Պետրոս Պետոյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական։ Շնորհավորում եմ պարոն Պետոյան: Այ մասին այսօր՝ ապրիլի 1-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության մեկնարկին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա տեղեկացրեց, որ Արմեն Առաքելյանն էլ նշանակվել է Երևանի քաղաքապետարանի Առևտրի ծառայութունների և գովազդի վարչության պետի ժամանակավար պաշտոնակատար։
Ավինյանը հայտնեց, որ երրորդ հրամանագրով Սևակ Մելքոնյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետ։