f

Անկախ

Լիլիթ Գալստյանի ահազանգը. Հերթական ապօրինի ու զոռբա գործընթացը ԿԳՄՍ տիրույթում


ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, գրող, հրապարակախոս Լիլիթ Գալստյանն ահազանգում է.

«Օրերս երկու ուշագրավ դատական վճիռներ հրապարակվեցին։ 

Դրանցից մեկով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն անվավեր ճանաչեց Բրյուսովի անվ․ պետական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար Դ․ Գյուրջինյանի՝ համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը։

Մյուսով՝ Երևանի քաղաքացիական դատարանի մեկ այլ վճիռով անվավեր ճանաչվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ազատվել էր աշխատանքից։

Ըստ մոտավոր հաշվարկների հանրային միջոցներին հասցված վնասը 10մլն ՀՀ դրամի շրջանակում է։ Բայց խնդիրը կամ խնդրի հիմնական էությունը ոչ այնքան նյութականն է, որքան՝ հանրությանն ու պետության վարկանիշին հասցված բարոյական ու քաղաքական վնասը։

Ըստ էության, անդրդվելի ցինիզմով հանրային կարծիքն  ու ՀՀ օրենսդրությունն արհամարհելը,  ՀՀ քաղաքացու արժանապատվության ու վարկի հետ խաղալը, հանրային ու պետական շահը ոտնակոխ անելը սրանց մոտ ձեռագիր է, հիվանդագին սևեռում։

Օրերս պաշտոնական նամակով դիմել եմ ՀՀ փոխվարչապետ, Բրյուսովի անվ․ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Խաչատրյանին՝ պարզաբանելու, թե որքանով է օրինական Բրյուսովի անվ․ պետակական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթը։

«Բարձրագույն և հետբուհական մասնագիական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ռեկտորի նոր ընտրություններ կարող են նշանակվել նախորդ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում։
Մինչդեռ 2022 թ. դեկտեմբերի 9-ին կայացած ռեկտորի ընտրության արդյունքներն այս պահին վիճարկվում են դատարանում, իսկ կառավարության կողմից դրանք անվավեր ճանաչելու որոշում չի կայացվել։

Երեկ, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի ակնհայտ խախտումով Բրյուսովի ռեկտոր է ընտրվել  նախորդ ընտրություններում պարտված և, այդուհանդերձ, իշխանությունների  հովանավորյալ միակ թեկնածուն։
Լրագրողի հարցին, թե արդյոք անօրինական չե՞ն ընտրությունները, երբ դատարանի որոշմամբ չեն չեղարկվել նախորդ ընտրության արդյունքները, փոխվարչապետը նախ պատասխանում է, որ այդտեղ է ոչ թե որպես փոխվարչապետ, որպես խորհրդի նախագահ: Հետո պատասխանում է, որ որ ինքն իրավասու չէ մեկնաբանել այն փաստաթղթերը, որոնք ինքը չի ստորագրել, իսկ ինչ վերաբերվում է “այս” ընտրությանը, նրա ձեւակերպմամբ, այն կայացել է օրենքի տառին համապատասխան։

Եվ․․․  իրավական այսպիսի գիտելիքներով ու համոզումներով, քաղաքական այսպիսի պատասխանատվությամբ անձը ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ է․․․
Եթե,  սեպենք, թե Պրն փոխվարչապետը կրթական օրենսդրությունը չի տիրապետում  կամ ժամանակ չունի տիրապետելու, բա ինչո՞ւ է ստանձնել և մատների արանքով է նայում բուհի կառավարման խորհրդի աշխատանքներին, եթե անգամ օգնականները չեն զեկուցել որ խնդիր կա․․․ չէ՞ որ նախօրեին պաշտոնական նամակով անդրադարձել եմ  և բարձրացրել, որ դատական վեճի առկայության մասին ․․․

Չէ, իրականում,  սա ոչ ժամանակի, ոչ իմացության, ոչ էլ շարքային ապօրինության խնդիր է, սա հստակ և անթաքույց զինիզմով՝ պետականության, պետական ինստիտուտների և օրենքի  գերայության վրա թքած ունենալու, ամենաթողության  և անպատժելիության վարքագիծ է։
Այս համատարած վարքագիծը մեզ համար Հարենիքի ու Պետականության կորստի գին ունի։
Եվ, այնուամնայնիվ, գալու է պատասխան տալու ժամանակը։

Հ․Գ․ Անցյալ տարի  «Բրյուսով» օպերացիան ձախողելուն անմիջապես հաջորդեցին նախարար Դումանյանի և փոխվարչապետ, Բրյուսովի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մաթևոսյանի պաշտոնանկությունները։
Իսկ ՀՀ Բուհերը ո՜չ քաղաքականացված են, ոչ էլ՝ կուսակցականացված, Ո՜Չ, իհարկե՝ Ո՜Չ․․․
Քարեր նետելու և քարեր հավաքելու ժամանակը․․․անխուսափելի ժամանակը․․․»։

Լիլիթ Գալստյան ՖԲ Գրառում ՀՀ ԿԳՄՍ Բրյուսովի անվան համալսարան Հայաստան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին