f

Անկախ

Վաղվանից սկսում ենք գործողություններ՝ քաղաքային իշխանությունն անապատացնում է Երևանը․ Վիկտոր Մնացականյան


Երևանը զրկվում է բնական թոքերից` ստանալով արհեստական շնչառություն․ վաղվանից սկսո՛ւմ ենք գործողություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

«Անգամ Քրիստոսի հրաշափառ Սբ. Հարության տոնը, կարծես չի խանգարում, որ մի քանի կիսագրագետներ շարունակեն ծառերի սպանդը վաղվանից:

Խոսքը Երևանում իրականացվող և արդեն սպառնալից չափերի հասնող մի բազմաքայլ օպերացիայի մասին է, որի հետևանքով , այսպես կոչված` ծառափոխության պատրվակով կտրվում կամ արմատախիլ են արվում մայրաքաղաքի մեծ և առողջ ծառերը։ Երևանցուն հրամցվում են ծառատեսակներ, որոնք մեր պայմաններում  կենսունակ են ոչ թե որպես բույս, այլ` որպես կոռուպցիայի վտանգավոր աղբյուր։

Մամուլի տարբեր հրապարակումների համաձայն, ինչպես նաև ըստ իսկապես գիտակ և անկողմնակալ մասնագետների` Երևանում ծառափոխության, իրականում` ծառասպանդի գործընթացը համապատասխան օղակների ու կառույցների պատշաճ փորձաքննություն չի անցել։ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնը չեն տեղեկացվել այդ «ծրագրի» մասին։

Իսկ քաղաքային իշխանության այն կառույցը, որը գործընթացի անմիջական պատասխանատուն և իրականացնողն է, շարունակում է մնալ կոռուպցիոն սկանդալների կիզակետում։

Սիրելի երևանցիներ, այս պահին կտրվել է շուրջ 200 ծառ, բայց կատարյալ աղետը դեռ առջեևում է` հաշվի առնելով, որ նախատեսված է կտրել, այսինքն` ոչնչացնել  ևս շուրջ 3000 ծառ։

Սա նշանակում է անապատացնել Երևանը, երևանցուն թողնել շոգին դեմ հանդիման, կենսոլորտը ձևախեղել, այն էլ աստիճանաբար բարձրացող ջերմաստիճանի պայմաններում:

Սա հարված է ոչ միայն մեր առողջությանը, կոլորիտին ու նկարագրին, այլև մեր ինքնասիրությանը:

Երևանի էկոլոգիայի վրա հարձակումը կանխելու համար նախաձեռնում ենք ստեղծել արագ արձագանքման կենտրոն, որը գործնական քայլերով է արձագանքելու քաղաքային իշխանության կողմից Երևանը ծառազրկման անթուլատրելի քայլերին:

Այս խնդրով մտահոգ բոլոր մեր հայրենակիցներին, քաղաքական ու ապաքաղաքական ուժերին, հասարակական ու մշակութային գործիչներին, ուսանողներին ու մտավորականներին հրավիրում ենք միանալ մեզ` միասին կանգնեցնելու Երևանին սպառնացող բնապահպանական աղետը։

Ոչ թե վաղն է ուշ լինելու, այլ արդեն իսկ ուշանում ենք այսօր։

Պայքարին միանալու, մանրամասների կամ մտքերով կիսվելու համար կապ հաստատեք մեզ հետ»,- նշել է Մնացականյանը:

Վիկտոր Մնացականյան ՖԲ Գրառում ծառերի սպանդ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին