Բունդեսլիգայի ընթացիկ առաջատար Լեւերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն որոշել է եւս մեկ մրցաշրջան անցկացնել գերմանական ակումբում, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։
«Բայերի» հետ Ալոնսոյի պայմանագրի համաձայն՝ 2025թ․ հունիսին կակտիվանա հրաժարագնի դիմաց մարզիչի հեռանալու հնարավորության կետը։
Իսպանացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլը»։
Գերմանիայի առաջնության 26 տուրից հետո «Բայերը» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիայից»։