RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակելու որոշումը:
Նա հիշեցրել է, որ ՀՀ ներկայիս «իշխանություններն իշխանության էին գալիս խոսքի ազատության կարգախոսներով, սակայն գործնականում այդ ազատությունը նվազել է»:
«Նեղացկոտ էֆենդին արգելել է «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի հեռարձակումը Հայաստանում։ Նա իշխանության էր գալիս «խոսքի ավելի շատ ազատություն» կարգախոսներով. խոսքի ազատությունն ավելի քչացել է: Եվ Ղարաբաղի հարցում էլ անհարմար ստացվեց: Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնապետներ են ու նեղացած մարդիկ։ Առեղծված է», - թելեգրամյան ալիքում գրել է Սիմոնյանը:
Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնապետներ են. Մարգարիտա Սիմոնյանը՝ ՀՀ-ում Սոլովյովի հաղորդումներն արգելափակելու որոշման մասին
Կարդացեք նաև
- 2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
- Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
- «Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը