f

Անկախ

Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել


Ոստիկանության Ախուրյանի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ծառայողները ստացված օպերատիվ տվյալները ճշտելիս և իրացնելիս համագործակցեցին Քրեական ոստիկանության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների, Կումայրիի և Մուշի բաժինների ու մարզի պարեկային ծառայության գործընկերների հետ:

Ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվեց և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին տարվեց նույն փողոցի բնակիչ 32-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կապույտ դետալով ամրացված կաթուցիչ` մոխրացած հետքերով և թղթե փաթեթ՝ դեղնականաչավուն զանգվածով: Երիտասարդը հայտնեց, որ հայտնաբերվածը մարիխուանա է, իրենն է, անցած տարի հումքն անձամբ քաղել է վայրաճ կանեփի թփերից` անձնական օգտագործման համար:

Ժամը 17.55-ին թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով Շիրակշին 3-րդ բանավանի իր բնակարանի դիմաց ձերբակալվեց և Ախուրյանի բաժին տեղափոխվեց 43-ամյա մի տղամարդ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ: Ըստ տղամարդու` մարիխուանան իրենն է, կանեփն էլ անձամբ աճեցրել է Վահրամաբերդ գյուղում գտնվող հայրական տան բակում և թմրանյութ պատրաստել անձամբ օգտագործելու համար: Նաև հավելել է, որ թմրամիջոց ունի պահած նաև հայրական տանը, իսկ բռնվելուց մոտ մեկ ժամ առաջ իր տան մոտ կես գրամ մարիխուանա է հյուրասիրել 33-ամյա մի գյումրեցու: Ժամը 18.32-ին հենց ոստիկանության Ախուրյանի բաժնի դիմաց ձերբակալվեց նաև 33-ամյա գյումրեցին:

Փաստի առթիվ Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում Վահրամաբերդ գյուղի հիշյալ տան զննության ժամանակ 43-ամյա տղամարդը խորդանոց-պահեստարանից ներկայացրեց պլաստիկ տարա` 1280 գրամ և փաթեթ` մոտ 76 գրամ կանեփանման զանգվածներով: Նրա ներկայացրած ապակյա տարայում կար կանեփի սերմերով լցված երկու թղթե և զիպ փականով մեկ փաթեթ: Իսկ ներկայացրած պինդ զանգվածերի վերաբերյալ նա հայտնել է, որ դրանք մարիխուանայի յուղի մնացորդներ են: Կանեփի սերմերով մի փաթեթ էլ նա ներկայացրել է տնակի խոհանոցի դարակից: Խորդանոցից ու տանիքից կանեփանման զանգվածներ հայտնաբերվել ու առգրավվել են նաև խուզարկությամբ` ընդհանուր 54,3 գրամ քաշով:

Ախուրյանի քննչական բաժնում քննությունը շարունակվոււմ է: Հանգամանքները պարզվում են:

Հայաստան ՀՀ Ոստիկանություն

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին