f

Անկախ

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին


Մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել Երևանի բնակիչ 42-ամյա Տիգրան Գ.-ն և հայտնել, որ ինքը Ազատության պողոտա 1/43 հասցեում իրականացնում է 4  և 5-հարկանի բազմաբնակարան շենքերի շինարարություն և նշված շինարարության հարևանությամբ՝ փողոցի մյուս կողմում է գտնվում Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի առանձնատունը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տիգրան Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ մարտի 25-ին Գ. Բեգլարյանն ու ևս 2 հոգի իրեն հրավիրել են Գ. Բեգլարյանի առանձնատան տարածք, որտեղ տևական ժամանակ զրույց է տեղի ունեցել նրանց միջև ու Գագիկ Բեգլարյանը նշել է, որ կառուցվող շենքի 4-րդ հարկի բնակարանի տեսարանը բացվում է դեպի իր առանձնատան տարածք, որտեղից ակնհայտ տեսանելի է իր տան անցուդարձը, ինչից հետո իր և ընկերության մյուս համասեփականատիրոջ, ով ըստ կայքի տեղեկությունների, բնակվում է Միացյալ նահանգներում, հասցեներին Գ. Բեգլարյանն ու նրա մոտ գտնվող մարդիկ հնչեցրել են հայհոյանքներ, ինչպես նաև իր կյանքին և առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքներ։

Փաստաթղթեր են ձևակերպվել քրեական ոստիկանությունում, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտե՝ հետագայում քրեական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար։

Կայքի տեղեկություններով՝ Տիգրան Գ-ն ոստիկաններին հայտնել է որ ինքն աշխատում է «Կապիտալ պլյուս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։

Հայաստան Գագիկ Բեգլարյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին