f

Անկախ

Հայերի 600 տարվա կյանքն ու պատմությունը մեկ անկյունում՝ «Հուշամատյանում»


2010 թվականին, երբ մենք հիմնեցինք «Հուշամատյանը» (https://www.houshamadyan.org), այդ ժամանակ արդեն հստակեցրել էինք, որ գրեթե հարյուր տարի շարունակ հայերն առավելապես Ցեղասպանությունն են հիշում և դրա հետ կապված սարսափելի կորուստը։ Այդ պատճառով փորձեցինք մի քիչ այլ տեսանկյունից ևս նայել, որ մեզ հայերիս համար ավելի հետաքրքրական է և կարևոր։ Ուզեցինք անդրադառնալ այն թեմային, թե Ցեղասպանությունից առաջ հայերի կյանքն ինչպես էր և հիմա ինչն է, որ չկա։ Եվ այն գրանցենք պատմության մեջ։ Հայերը, որ ապրել են Օսմանյան կայսրության մեջ՝ ուրիշների հետ միասին, իրենց առօրյան են ունեցել։ Եվ այդուհանդերձ ծաղկել են, մշակույթ են ունեցել, եղել են տնտեսապես ուժեղ և գրանցել հաջողություններ։ Նրանք այդ կայսրության առօրյա կյանքին մաս են կազմել։ Եվ մենք այս ամենին չենք անդրադարձել կամ քիչ ենք անդրադարձել, որովհետև այդ ամենը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության հովանու ներքո»,– պատմում է բեռլինաբնակ պատմաբան, դոկտոր, պրոֆ․ տիկին Էլկե Հարթմանը (մայրը հայուհի է)։

 

Օսմանյան կայսրությունը, որ գոյություն ունեցավ 1299-1922 թթ․, իր կազմում պահեց հայկական լեռնաշխարհի գերակշիռ մասը, և այդ կազմում հայերի՝ շուրջ 600 տարվա կյանքն ավարտվեց ահասարսուռ ցեղասպանությամբ։

Քանի որ հայերը միայն հայկական բարձրավանդակում չեն ապրել, այդ պատճառով էլ պատմաբան ամուսիններով որոշել են ուսումնասիրել օսմանյան կայսրության ողջ տարածքը՝ ամբողջական պատկերն ունենալու համար, այլապաես կեսը դուրս կմնար։ Մենք՝ հայերս շատ հին գաղթօջախներ ունենք բազմաթիվ բնակավայրերում, ինչպես օրինակ՝ Կ․ Պոլսում, ուր հսկայածավալ  նյութ կա, Բուրսա, Քասթամունի և այլն։ Մեծաթիվ են այն բնակավայրերը, որտեղ հայերն ապրել են հարյուրավոր տարիներով։ Օրինակ՝ Երուսաղեմում՝ սկսած 5-6 րդ դարերից և այլն։

Զրուցակցիս համոզմամբ գրականության և գիտության մեջ անդրադարձ կա  հիմնականում հայոց ջարդին և ոչ մինչ այդ եղած կյանքին ու իրականությանը։ Պատմական իրողության և հայոց ժառանգության պատմություն մասին գրականության բացը որոշել են պատմաբան ամուսիններով լրացնել։ Այդպիսով էլ ստեղծվել է «Հուշամատյան» առցանց հարթակը։ Կայքի հոդվածների խմբագրական աշխատանքներն իր վրա է վերցրել տիկին Հարթմանի ամուսինը՝ պատմագիտության դր․ պարոն Վահե Թաշճյանը։ Այն եռալեզու է՝ արևմտահայերեն, անգլերեն և թուրքերեն։

«Արևմտահայերենով արեցինք, որ մեր ապուպապերի լեզուն կենդանացնենք, անգլերեն, որ հասանելի լինենք աշխարհին և թրքերեն, որ դեռևս մեր հայրենիքի արևմտյան մասում ապրող հայերի սերունդների համար մատչելի դառնանք։ Այս կերպ կուզենք կամուրջ դառնալ սերունդների մեջ, այդ մշակույթը կրած մարդկանց զավակներին կապել իրար։ Նրանց համար՝ լեզուն չտիրապետելու պատճառով, փակ էր այս ամենն ու անմատչելի։ Ի դեպ, Գյուլբենկյան ֆոնդի օգնությամբ թրքերեն բաժինը ավելացրեցինք։ Եվ հիմա խճանկարի քարերի պես պզտիկ–պզտիկ հավաքվում են պատմությունները։ Տեսնում ենք, որ ընտանիքի մի մասը աշխարհի մի կողմում է, մյուսը՝ նետված այլ կողմ, մի մասն էլ տակավին պատմական հողերի վրա է ապրում։ Այսինքն՝ սա մեզ համար կամուրջ է՝ ստեղծված աշխարհասփյուռ հայերիս համար, որն անշուշտ անընընդհատ մեծանում է»,– մեզ հետ զրույցում պատմում է տիկին Հարթմանը։

Նրա համոզմամբ Օսմանյան կայսրության տարիներին հայերի կյանքի և հսկայածավալ ժառանգության մասին օսմանագետների կողմից անդրադարձ չլինելու պատճառներն ինքնին պարզ են։ Իսկ հայերը չեն ուզում հիշել, որովհետև սարսափելի ջարդերի հուշը կա։ Արդյունքում անտեսվում է մեր 600 տարվա ժառանգությունը՝ մի շարք բնագավառներով՝ եկեղեցական կյանքը, քաղաքական կյանքը, արվեստը, տնտեսական կյանքը, գյուղատնտեսությունը և այլն։ Մենք անդադար գտնվում ենք նաև հերքման իրողության առջև և հաճախ ստիպված ենք եղել թուրքական, գերմանական, ավստրիական, ամերիկյան, սկանդինավյան և այլ երկրների նյութերի վրա հիմնվել, իբրև թե օտար, չեզոք աղբյուրներն ավելի վստահելի են, որ կասկած չլինի, թե այն կեղծված է։ Հերքումն, իհարկե, փաստերի պակասի հետևանքով չէ, այլ քաղաքական որոշում է։ «Սրա դեմ փաստելն անկարելի բան է»,– վստահ է զրուցակիցս։

«Օսմանագետները դարեր շարունակ հայերի մասին գրեթե չեն խոսել, բնական է՝ դիտավորյալ։ Իսկ մենք լռել չենք ուզում և օրնիբուն աշխատում ենք, որ մեզ հետ կապված ամեն բան գրանցենք պատմության մեջ։ Երբ, որ սկսեցինք, անշուտ, շատ դժվար էր, տակավին մեկը չկար՝ մեզ ճանաչեր։ Նախ սկսեցինք հայտարարել կայքի մասին, նյութեր փնտրեցինք վերապրողների հուշերում, որ հենց իրենք են գրել, բայց այդ մասին շատերն են գրել։  Հարուստ գրականություն է։ Մենք այդ նյութերով սկսեցինք աշխատել։ Հետո մտածեցինք օգտագործել նաև ճամփորդություններից գրի առնված գրքեր, նկարագրություններ, լուսանկարներ։ Կարևոր համարեցինք հայաշատ համայնքներ այցելել։ Առաջինը 2012–ին Լիբանան մեկնեցինք՝ մայրաքաղաք Բեյրութ։ Տեղի հայկական ռադիոն օգնեց, որ լուր տանք մարդկանց մեր մասին։ Եվ հաջողվեց։ Երեք օր շարունակ այնտեղ էինք, մարդիկ գալիս էին իրենց ապրանքներով և մենք թվայնացնում էինք։ Բնականաբար, մեզ մոտ միայն թվայնացված տարբերակով է, որ ընտանիքի ձեռքից չառնենք այն։ Լիներ դա հագուստ, գոհարեղեն, լուսանկար, նամակ կամ փոքիրկ հուշ պարունակող որևէ իր ու իրենք կարող էին դա նկարագրել, որ իրենց համար այն տակավին իմաստով լցված է, ուրեմն կշահենք։ Հետո մի դասախոսություն էլ տվեցինք՝ հայկական Հայկազյան համալսարանում՝  ներկայացնելով «Հուշամատյանը» և այսպիսով մեծաքանակ նյութ հավաքվեց»,– ներկայացնում է տիկին Հարթմանը։

Անդադար աշխատանքի արդյունքում «Հուշամատյանը» մեծացել ու մեծանում է։ Հեղինակներն այն ներկայացրել են Հունաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ–ում, Հայաստանում և այլուր։ Այս տարիների ընթացքում նրանք արդեն հասցրել եմ մի քանի ցուցահանդեսներ կազմակերպել՝ Հունաստանում և Գերմանիայում։ Տպագրել են մեկ՝ «Houshamadyan, Ottoman Armenians, Life, Culture, Society» խորագրով գրքի առաջին հատորը։ Եվ մարդիկ այժմ իրենք են կապ հաստատում և տվյալներ, նյութեր փոխանցում։ Դրանք մշակվում և զետեղվում են կայքի համապատասխան բաժնում։ Այս աշխատանքի շնորհիվ հայերի կյանքի  համայնապատկերն է ստեղծվում։  Գիտնական ամուսինների կողքին մասնագետների մի մեծ ցանց է հավաքվել։ Արվեստագետ Սիլվինա Տեր Մկրտչյանը դիզայնն է իր վրա վերցրել։ Զանազան արվեստաբաններ ու արվեստագետներ դետալ առ դետալ քննության են առնում և հստակեցնում յուրաքանչյուր նմուշի արժեքն ու կարևորությունը։ Երեք լեզուներով աշխատող թարգմանիչներն էլ, որ ապրում են աշխարհի տարբեր ծայրերում, պարոն Թաշչյանի կողմից վերջնական մշակված հոդվածներն ու նյութերն են թարգմանում։

 «Ունենք նաև օրինակ՝ երաժշտության բաժին, ուր կգտնեք տարբեր ժամանակներում արված ձայնապնակներ կամ մեր կողմից արված ձայնագրություններ։ Մարդիկ էին հավաքվել, որ հիշում էին իրենց երգերը, թե Վանում ինչպես են միասին երգել։ Եվ ինչ է պարզվում ընդհանուր համայնապատկերից, որ գավառից գավառ շատ տարբեր է եղել հայկական կյանքը, բայց բոլոր վայրերում էլ հայերը մաս են կազմել Օսմանյան կայսրության կյանքի բոլոր բնագավառներին»,– բացատրում է տիկին Հարթմանը։

Պատմաբան ամուսինները հաճախ նաև հանդես են գալիս դասախոսություններով, մասնակցում են գիտաժողովների՝ ունեցած գիտելիքը հաջորդ սերնդին փոխանցելու նպատակով։

«Մենք քանի որ պատմագետներ ենք, այս գիտելիքի մեջ իր արժեքն ենք տեսնում։ Մենք բաց ենք։ Նյութերը, որոնք սիրով ենք հայթայթում, կարող են ծառայել տարբեր նպատակների՝ սերունդներին իրար կապել, արվեստագետներին ծառայել, ամեն տեսակ ցուցահանդեսներ կարող ենք ծագել սրանցից, շատերն իրենց դոկտորական թեզերն են գրում այս նյութերի հիման վրա։ Մեր անելիքը այսքանով սահմանափակվում է։ Մենք կմնանք մեր պատմագիտական աշխատանքի վրա»,– եզրափակում է զրուցակիցս։

Առաջիկայում լույս կտեսնի նաև վերոնշյալ գրքի երկրորդ հատորը, որն արդեն վաղուց  պատրաստ է։

Գայանե Առաքելյան

Բեռլին

Էլկե Հարթման Հայերի 600 տարվա կյանքն ու պատմությունը օսմանյան կայսերություն Հայաստան խմբագրի ընտրանի

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին