f

Անկախ

Նոր որոշում. 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը


Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացվեց, որով սահմանվեց, որ թեեւ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացել են կենսաթոշակի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստների, ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող դրամական աջակցության, պարգևավճարների չափերը, սակայն անապահով ընտանիքների ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կպահպանվի՝ մինչև ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ նպաստները համարվում են ընտանիքի ամբողջական եկամտի կազմի մեջ մտնող եկամուտ և դրանց փոփոխության դեպքում նվազում է ընտանիքների անապահովության միավորը, ինչն էլ իր հերթին նպաստի իրավունքի դադարեցման հնարավոր պատճառ է դառնում:

2022 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանում բարձրացվել են կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը։ Դրանք ամրագրվել են 2022 թվականի հոկտեմբեր ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում։ Արդյունքում 2022 թվականի նոյեմբերի 1-ից շուրջ 3000 ընտանիքների անապահովության միավորը նվազել է նպաստի իրավունք տվող անապահովության միավորի սահմանային մեծությունից` 28.00-ից, ինչի պատճառով սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը դադարեցվել է, որը հանգեցրել է սոցիալապես անապահով ընտանիքների դժգոհության և սոցիալական լարվածության առաջացման։

Հաշվի առնելով վերոգրյալը, ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ կապված ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ անապահովության գնահատման նոր համակարգի ներդնումը գտնվում են լրամշակման փուլում և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ քննարկումից հետո կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ, անապահովության գնահատման նոր համակարգը նախատեսվում է ներդնել համապատասխան իրավական ակտերի ընդունումից հետո։

Նախագծով առաջարկվում է 2022-ի սեպտեմբերի 1-ից բարձրացված նպաստների չափերի հնարավոր բարձրացումներն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի ամբողջական եկամտի կազմում մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը չհաշվարկել։

Հայաստան ՀՀ Կառավարություն

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին