f

Անկախ

Դիլիջանում գործող երկու քոլեջները միավորվում են. որոշել են վաճառե՞լ շենքը


Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշեց ԿԳՄՍՆ «Դիլիջանի պետական քոլեջ» և «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ները միաձուլել եւ կազմավորել «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը:

Որոշման նախագիծը մշակվել է ելնելով Դիլիջանում սովորողների թվաքանակի նվազեցման միտումից և  ուսումնական հաստատություններին ամրացված տարածքների օպտիմալ օգտագործման պահանջից:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Դիլիջանում գործում են ՀՀ ԿԳՄՍՆ «Դիլիջանի արվեստի պետական քոլեջ», «Դիլիջանի պետական քոլեջ» և «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ները:

Ուսանողական 70 հասցեում գործող «Դիլիջանի պետական քոլեջում» ներկա պահին սովորում է շուրջ 194 ուսանող, իսկ  Ուսանողական 74 հասցեում գործող «Դիլիջանի պետական բժշկական քոլեջում» 196 ուսանող:

Վերոնշված քոլեջներին ամրացված տարածքների մի մասը չի օգտագործվում ուսումնական գործընթացի կազմակերպման համար և լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում պահպանման նպատակով: «Դիլիջանի պետական բժշկական քոլեջի» մասնաշենքում անհրաժեշտ է իրականացնել հիմնանորոգման  աշխատանքներ, ինչի ավարտից հետո «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ն ուսումնական գործընթացը կիրականացնի  գործող նորմատիվների պահանջներին համապատասխան պայմաններում:

Նախատեսվում է  վերանորոգման աշխատանքների ավարտից  հետո Դիլիջանի Ուսանողական 70 հասցեի ուսումնական մասնաշենքը հանձնել Պետական գույքի կառավարման կոեմիտեին:

Քոլեջների օպտիմալացման արդյունքում «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավեն շենքային պայմանները և հնարավորություն ընձեռնելով պահպանելու սուցանվող մասնագիտությունները կներդրվեն մարզի աշխատաշուկայի պահանջներց ելնելով նոր մասնագիտություններ, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի մեկ հաստատության ներսում իրականացնել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր:

Միավորման արդյունքում Դիլիջանի պետական քոլեջի շենքը կհանձնվի պետգույքի կառավարման վարչությանը, որը եւ կլուծի գույքի ճակատագիրը, իսկ, որպես կանոն, կոմիտեին հանձնված գույքը դրվում է աճուրդի ու վաճառվում»:

Հայաստան ՀՀ Կառավարություն

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին