f

Անկախ

Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են


Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ մարտի 27-ին, մեկնաբանել է երրորդ երկրի տարածքով հացահատիկային միջանցքի շրջանակներում Ադրբեջանի կողմից Ուկրաինային ավելի քան 130 հրետանային կայանքների մատակարարման մասին տեղեկատվությունը։

Նրա խոսքով՝ նման բոլոր տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների կողմից։

«Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Կիևի ռեժիմին զենքի հնարավոր մատակարարումների մասին բոլոր տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների կողմից և քննարկվում մեր կողմից խնդրո առարկա երկրների հետ։ Դուք, հավանաբար, մեկ անգամ չէ, որ տեսել եք դա, մենք դա արել ենք մի շարք երկրների հետ, քննարկել ենք երկկողմանի: Երբ կուլիսներում կամ դիվանագիտական ​​ուղիներով հնարավոր չէր լինում այդ դիրքորոշումը փոխանցել գործընկերներին,դուրս էինք գալիս հրապարակային դաշտ»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, դա սկզբունքային թեմա է Ռուսաստանի համար։

«Մեզ համար սա հիմնարար թեմա է, և մենք երկրները չենք բաժանի որևէ այլ սկզբունքով, բացի մեկից՝ արդյոք նրանց գործողությունները վտանգ են ներկայացնում Ռուսաստանի քաղաքացիների համար, արդյոք վնաս կհասցվի քաղաքացիական ենթակառուցվածքին և մեր երկրի քաղաքացիներին։ Ուստի, այն ամենը, ինչ հայտնվում է հանրային տարածքում, և ոչ միայն հանրային տարածքում, ուշադիր քննարկվում է բոլոր երկրների հետ»,- ասել է նա։

Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքել է նշված տեղեկությունը՝ հավելելով, որ Ռուսաստանն այս հարցում սերտ կապի մեջ է ադրբեջանական կողմի և այլ երկրների հետ։

«Գլխավորն այն է, որպեսզի Հայաստանի մասին նման բան չհայտնվի։ Այդ դա արդեն ահավոր կլինի»,- նշել է Զախարովան։ 

Աշխարհում Ռուսաստան Ուկրաինա Մարիա Զախարովա Ադրբեջան

WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ավելին
Ավելին