f

Անկախ

2023-ին ավելացել են ընտանեկան բռնությունների դեպքերով դատարան ուղարկված վարույթները․ ՔԿ-ի ամփոփումը


ՀՀ քննչական կոմիտեն վերլուծել և ամփոփել է 2023 թ. ընթացքում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների շարժընթացը։

«Ըստ այդմ, նախորդ տարի Կոմիտեի վարույթում  ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է ընտանեկան բռնության դեպքերով նախաձեռնված 1848 քրեական վարույթ՝  2022-ին քննված 960 վարույթի դիմաց։       

Այսպիսով՝ ընտանեկան բռնությունների կամ նման առերևույթ հանցավոր  արարքների վերաբերյալ քննված քրեական վարույթների քանակը, նախորդ մեկ տարվա ընթացքում, բացարձակ ավելացել են 888-ով կամ 92,5 տոկոսով։

Վարույթների քանակական աճը պայմանավորված է հիմնականում 2022 թ․ հունիսից ուժի մեջ մտած Քրեական դատավարության նոր օրենսգրքի պահանջներից բխող՝ քրեական վարույթներով վիճակագրության վարման նոր մեթոդաբանությամբ։ Բացի այդ, վերջին շրջանում արձանագրվում է ընտանեկան բռնությունների վերաբերյալ դեպքերի մասին տուժողների կողմից իրավապահ մարմիններին դիմելու միտում, այսինքն՝ վարույթների քանակական աճը պայմանավորված է ոչ թե բռնությունների դեպքերի քանակական ավելացմամբ, այլ բացահայտումների աճով։

Դրան զուգահեռ արձանագրվել է նաև դատարան ուղարկված վարույթների քանակական աճ։ 2023-ին քննված 1848 վարույթից 338-ն ավարտվել են մեղադրական եզրակացությամբ և 341 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։ 2022-ին դատարան է ուղարկվել 122 վարույթ՝ 126 անձի վերաբերյալ մեղադրանքով։ Դատարան ուղարկված վարույթների կեսից ավելին՝ 51 տոկոսը, վերաբերում է  ֆիզիկական ներգործություն կատարելու (ծեծի) դեպքերին։ Մասնավորապես 343 վարույթներից՝

  • 4-ը քննվել են սպանության հատկանիշներով (2022-ին սպանության դեպքերի վերաբերյալ դատարան է ուղարկվել 9 վարույթ)
  • 4-ը՝ սպանության փորձի,
  • 1-ը՝ ինքնասպանության հասցնելու,
  • 6-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու,
  • 7-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,
  • 30-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու
  • 1-ը՝ մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակելու,
  • 3-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու,
  • 3-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,
  • 2-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու,
  • 177-ը՝ ֆիզիկական ներգործության
  • 105-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով մեղադրյալների գերակշռող մասը եղել է ամուսնական կապի մեջ։ Մասնավորապես 349 մեղադրյալից՝

  • 259-ը հանդիսացել են կին/ամուսին (74 տոկոս)
  • 35-ը՝ ծնող/տատ ու պապ (9,7 տոկոս),
  • 28-ը՝ քույր/եղբայր (8 տոկոս),
  • 27-ը՝ զավակ/թոռ (7,7տոկոս)։

Դատարան ուղարկված վարույթներով 359 տուժողից՝

  • 13-ը եղել են մինչև 12 տարեկան,
  • 8-ը՝ 12-14,
  • 6-ը՝ 14-18,
  • 332-ը՝ 18-ից բարձր տարիքի:

557 քրեական վարույթ կարճվել է, որից 463-ը` ռեաբիլիտացնող, իսկ 90-ը` ոչ ռեաբիլիտացնող, 4-ը՝ այլ հիմքով։

144-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները։ 14 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության։

8-ն ավարտվել են եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան։

149-ը միացվել են։ 608-ի վարույթ փոխանցվել է 2024 թ.:

ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում իրազեկել և զգուշացնել, որ 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած և գործող ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ որոշ հանցատեսակների պարագայում՝ օրինակ սպանություն, առողջությանը ծանր, միջին կամ թեթև վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, հոգեկան կամ ֆիզիկական ներգործությունը և այլն, հանցանքը մերձավոր ազգականի կողմից կատարելը համարվում է ծանրացնող հանգամանք:

Կոմիտեն քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ նման գործողություններից»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին