f

Անկախ

՛՛Հրապարակ"․Մեծ հաշվով, այդքան էական էլ չէ, թե ով է բուհի ռեկտորը, կարեւորը՝ որ նա փաստաթղթերով, կենսագրությամբ, բարոյականությամբ ու հանրային հեղինակությամբ լինի հավուր պատշաճի


Դիանա Գալոյանի հրաժարականից հետո Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ռեկտորի պարտականությունները կատարում է Գալոյանի տեղակալ Արմեն Գրիգորյանը: Թեեւ դեռ ռեկտորի ընտրությունների մասին չի հայտարարվել, սակայն, ըստ օրենքի, հոգաբարձուների խորհուրդը պետք է ընտրի ռեկտոր։ ՀՊՏՀ դասախոս, տնտեսագիտության դոկտոր Ատոմ Մարգարյանին հարցրինք՝ հնարավո՞ր է, որ ինքը նույնպես առաջադրվի ռեկտորի թեկնածու։


«Անկեղծ ասած՝ այս պահի դրությամբ այդ մասին չեմ էլ մտածել, եւ այս պահին էլ ոնց որ թե դեռ չկա հայտարարություն, այս պահի դրությամբ որեւէ բան չեմ կարող ասել, որովհետեւ ընթացակարգեր կան․․․ մանավանդ որ հիմա այդ ակադեմիական քաղաքի, խոշորացումների թեման է արդիական, այդ թեման ստիպում է, որ ձեռնպահ մնաս ցանկացած նման մտադրությունից։ Այս պահի դրությամբ ես ավելի շատ մտահոգ եմ, քան թե անձնական կարիերայի մասին կարող եմ մտածել։ Մեծ հաշվով, այդքան էական էլ չէ, թե ով է բուհի ռեկտորը, կարեւորը՝ որ նա փաստաթղթերով, կենսագրությամբ, բարոյականությամբ ու հանրային հեղինակությամբ լինի հավուր պատշաճի, քան թե՝ ով է այդ անձը։ Ինձ ավելի շատ հետաքրքրում են որակները, ես միշտ ակնկալել եմ, որ այդպիսին լինի այն բուհի ռեկտորը, որտեղ ես աշխատում եմ»,- ասաց Մարգարյանը։

ՀՊՏՀ դասախոսին հարցրինք․ իրենց՝ համալսարանականների համար պարզ դարձա՞վ, թե ինչու Դիանա Գալոյանը հանկարծ որոշեց հրաժարական տալ, իրենց դա պարզաբանվե՞լ է։ «Իհարկե՝ ոչ։ Ես որքան տեղյակ եմ՝ նախարարը համարեց, որ թեման իր համար փակված է, բայց թե ինչու, ինչպես՝ չասաց։ Պատասխանատուները կամ ինքը պետք է պարզաբանումներ տան, թե ինչու է հրաժարական տվել, ես ի՞նչ ասեմ։ Ես այդ տեղեկությունները մշտապես լսել եմ, գիտեմ, բայց ճիշտ կլինի, որ այն մարդիկ, որոնք ի պաշտոնե կոչված են, այդ պարզաբանումները տան։ Ես որքան հիշում եմ՝ նախարարը հայտարարել է, որ դիմել է ԱՄՆ պաշտոնական խողովակներով, լրագրողներն էլ նրան հարցրին․․․, ի վերջո՝ թող խոսեն, նախարարն ի պաշտոնե պարտավոր է խոսել»,- ասաց Մարգարյանը։ Խոսքն այն մասին է, որ ԱՄՆ-ում Դիանա Գալոյանին մեղադրել են խանութից գողության համար, դատապարտել, ապա հետախուզում հայտարարել, եւ չնայած այս մասին հայտնի էր նաեւ նրա նշանակման պահին, բայց միայն մի քանի տարի անց այս թեման ասպարեզ բարձրացավ եւ, ըստ ամենայնի, դարձավ հրաժարականի պատճառը:

Ատոմ Մարգարյանն անդրադարձավ նաեւ ակադեմիական քաղաքի խնդրին․ «Ակադեմիական քաղաքի ծրագիրը բոլոր առումներով անհիմն, ժամանակավրեպ, ոչնչով չհիմնավորված եւ որեւէ ռեսուրսով չապահովված, անցյալ դարի 50-70-ական թվականների իրողությունների հետ համադրվող ծրագիր է, եթե այն կարելի է ծրագիր անվանել։ Դասական համալսարանների մոդելները մնացել են 20-րդ դարում, ժամանակակից համալսարանները հետդասական, ինովացիոն համալսարաններ են, որոնք ապակենտրոնացվածություն են պահանջում եւ ոչ թե «համալսարանական գետտոներ» ստեղծել, այսինքն՝ բոլորին հավաքել, քշել մի տեղ, ցանկապատել, ասել՝ դե դուք ակադեմիական քաղաք եք, զարգացեք։ Ժամանակակից աշխարհն ապակենտրոն է, ցանցային է, եւ Ալեքսանդր Թամանյանը հիմար չի եղել, որ դեռ 100 տարի առաջ է նայել, ծրագրել ու գծագրել, եւ այն, որ բուհերն այսօր տեղաբաշխված են քաղաքի Մեծ կենտրոնում, դա ինքն իրենով ակադեմիական քաղաք է, որը պարզապես պետք է մոդեռնիզացնել, ժամանակակից շունչ տալ, դարձնել ինովացիայի զարգացման, երկրի արդիականացման պահանջներին համապատասխան։ Բայց, ինչպես երեւում է, մարդիկ, որոնք այսօր ղեկի մոտ են, այդ ըմբռնումներից շատ ու շատ հեռու են։ Որեւիցե մեկը չեկավ ու ակադեմիական շրջանակների հետ չքննարկեց այդ թեման։ Ամենացավալին ակադեմիական ոլորտը ոչնչացնելու համատեքստն է․ ձեզ կքշենք, կհանենք այդ շենքերից, Շահումյանի գերեզմանատան կողքի՝ Նազարբեկյան թաղամասում կդառնաք Սորբոն, Քեմբրիջ եւ այլն։ Այդպես չի լինում, դա շատ ռեսուրսատար ծրագիր է, իմ հաշվարկներով՝ 4.5-6 միլիարդ դոլարի ներդրում է պահանջում ընդամենը մի քանի բաղադրիչների ձեւավորումը, էլ չեմ ասում ահռելի այս համակարգն արմատախիլ անելն ու մի տեղ հավաքել փորձելը»։

 

Ատոմ Մարգարյան պետական տնտեսագիտական համալսարան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին