f

Անկախ

Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց թշնամուն հանձնելուց հետո Բարձրավանում սոցիալական խնդիրներն ավելի են սրվել


Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց թշնամուն հանձնելուց հետո Բարձրավանում սոցիալական խնդիրներն ավելի են սրվել։ Կառավարության հակասահմանադրական այդ որոշումից հետո անցել է 3 տարի, սակայն սահմանամերձ դարձած այս գյուղի բնակիչների համար մարզկենտրոնի հետ կապի պահպանումն իսկական հերոսություն է համարվում։ Ավելին, խնդրահարույց է նաեւ ջրի հարցը։
«Խնդիրները շատ են, նույն խնդիրներն են, ինչ- որ կար, տենց շատ չեն նոր ծրագրեր արվել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Բարձրավանի բնակիչ, վարչական շրջանի նախկին ղեկավար Օնիկ Ավագյանը։
Նրա փոխանցմամբ՝ մարդիկ ապրում են իրենց առօրյա կյանքով, բայց խնդիրները շատ են։

«Նախ՝ այդ ճանապարհը, որ տենց հեռու ա, դրանից ծագած սոցիալական խնդիրներն ավելացել են։ Առաջ Գորիս գնալու համար ընդամենը 35 կմ պետք է անցնեինք , հիմա՝ 60 կմ»,- արձանագրեց Օ. Ավագյանը։

Ընդ որում, նոր ճանապարհ որպես այդպիսին չի էլ կառուցվել, հիմա գյուղացիները ստիպված են լինում ոչ միայն երկար ճանապարհ կտրել անցնել, այլ՝ անորակ։ Բարձրավանի նախկին ղեկավարը հայտնեց, որ ճանապարհը գրունտային է, հողային։ «Ընդհանուր առումով անցանելի ա, այդքան էլ վատ չի, բայց դե անձրևներին մի քիչ ցեխոտում ա, հողի ճանապարհ է, բուքի ժամանակ 1 կամ 2 օր կարող է փակվի, հետո բացվում է։ Դա կիլոմետրի հետ կապ չունի, ավելի հեռու է էլի, ի՞նչ 35 կմ անցնես, ի՞նչ 60 կմ, տարբեր է, նույնը չի»,- արձանագրեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ դա չէր կարող առանց այն էլ ոչ լավ վիճակում գտնվող համայնքի բնակչների սոցիալական վիճակի վրա չանդրադառնալ։

«Պարզ հաշվարկ է։ Ավելի հեռու նշանակում է ավելի թանկ ճանապարհ, նշանակում է ժամանակի կորուստ, վառելիքի կորուստ, ուսուցիչն է ավելի հեռու ճանապարհ կտրում, շտապ օգնությունն է ավելի հեռու ճանապարհ կտրում, եթե մի բան պետք լինի քաղաքից, բարձրավանցին կարող է հետաձգել , գործերը հետ գցել, դա չի կարող սոցիալականի վրա չանդրադառնալ»,- մտահոգ ասաց Օնիկ Ավագյանը։

Հարեւանությամբ գտնվող Շուռնուխում, գյուղի կեսը թշնամուն հանձնելուց հետո, առկա խմելու ջրի խնդիր հատկապես այն 13 տների համար, որոնք պետությունը կառուցել է որպես փոխհատուցում նրանց սեփականությունը Ադրբեջանին հանձնելու համար, սակայն այդ տները պիտանի չեն օգտագործման, որովհետեւ ջուր չունեն։ Բարձրավանի բնակիչը հայտնեց, որ այս պահին իրենք խմելու ջրի խնդիր չունեն, քանի որ գարուն է։ «Սարերից իջնող ակունքներ ունենք, բայց երաշտի պատճառով դրանց ջրի քանակը պակասել է։ Եղածով յոլա ենք քինում, էլի։ Էս պահի դրությամբ այդ խնդիրը չկա, որովհետև գարունը բացվել ա, մի քիչ եղանակները խոնավ են, հլա որ հերիքում ա , կյամ ա , խմելու ջուրը կա՛, բայց ամառն ա խնդիրներ առաջանում»,- ասաց Օնիկ Ավագյանը։

Ինչ վերաբերում է ոռոգման ջրին, ապա գյուղի վերևում մի ջրամբար կա, եթե այն լցվում է՝ ոռոգման ջուր լինում է, եթե ոչ, ուրեմն չի լինում։
Ինչ են անում տեղի իշխանությունները՝ Բարձրավանի առջեւ ծառացած խնդիրները լուծելու ուղղությամբ, «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն արձագանքեց, թե այնպես չէ, որ հին խնդիրները սպառվել են, բայց այն մտավախությունը, որ ունեին գյուղի դատարկվելու հեռանկարի հետ կապված, արդեն չկա, գյուղը չի դատարկվել։

«Համայնքը ծրագրեր է արել գործընկեր կազմակերպությունների հետ, մոդուլային տնակներ, տնկիներ տրամադրել , մի քանի ջերմոցի հարց լուծել, որ բնակիչները գյուղատնտեսական աշխատանք ու եկամուտ ունենան»,- ասաց Յոլյանն՝ ավելացնելով, որ մանկապարտեզն ու դպրոցը գործում են։ Ըստ նրա՝ Արցախից բռնի տեղահանված բազմազավակ երկու ընտանիք բնակություն է հաստատել Բարձրավանում, որոնցից մեկն ունի 5 երեխա, մյուսը՝ 7։

Այդ պատճառով էլ , Յոլյանի խոսքերով, կարևոր է, մանկապարտեզի ու դպրոցի բնականոն աշխատանքը, իսկ ուսուցիչները Բարձրավան են հասնում այդ հողային ճանապարհով՝ կրկնակի ժամանակ ծախսելով։

Օնիկ Ավագյան Կապան- Գորիս ավտոճանապարհ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին