f

Անկախ

Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում։ Այս անգամ՝ խոսքը քրեական հեղինակություն համարվող «Կիլիկիայի Բոգո»-ին պատկանող ուղևորափոխադրում իրականացնող ընկերության հովանավորչության մասին է, իսկ որպես հիմնական գործող անձ հիշատակվում է փոխնախարար Արմեն Սիմոնյանի անունը։

«Մեր իշխանությունը հնարավոր բոլոր բարձրախոսներով և հնարավոր բոլոր հարթակներոմ հայտարարում է, թե 2018թ․ հետո Հայաստանում հաստատվել են ժողովրդավարական կարգեր, կոռուպցիա չկա, կաշառակերություն չկա, բերրի հող է ստեղծված ազատ տնտեսական մրցակցության համար, չկա հովանավորչություն, մինչդեռ,․ այդ քրեական գործը ապացուցում է՝ այդ բոլոր պնդումները սուտ են։ Հովանավորչությունը վխտում է այդ ասպարեզում»,- նշեց Հովհաննիսյանը։

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն դեռևս 1,5 տարի առաջ հաղորդում է ներկայացրել, ինչի առնչությամբ թե՛ ՔԿ-ում, թե՛ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ-ում քննվող քրեական գործը վերաբերում է քրեական հեղինակությանը պատկանող ընկերության կողմից ենթադրաբար ապօրինի ձեռնարկատիրությանը, ՀԿԿ-ում քննվող գործը վերաբերում է փոխնախարարի կողմից հրապարակային սակարկությունների և գնումների ասպարեզում չարաշահումներ թույլ տալու, պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերին։ Քրեական գործով, սակայն, շուրջ մեկ տարի քննություն չի իրականացնում։

«Այդ գործով շուրջ մեկ տարի որևէ գործողություն չի իրականացվոևւմ, գործն անշարժ վիճակում է։ Խնդրում ենք կատարել առերեսում՝ փոխնախարարի հետ, սակայն չի իրականացվում՝ ինձ անհայտ պատճառներով։ Սակայն իմ վստահորդի հավաստմամբ և ողջամիտ ենթադրություններով այդ գործն անշարժ մնացել է, որ կոնկրետ այն ժամանակ, երբ պետք կլինի իշխանությանը, այս գործով ևս կլինեն լուրջ բացահայտումներ, կալանքներ՝ ինչպես էկոնոմիկայի նախարարությունում։ Այս գործը «Դամոկլյան սրի» նման կախված պահում են ՏԿԵ-ի վրա, և երբ պետք լինի, բացահայտումները կիրականացնեն։ Կոնկրետ փոխնախարարը՝ իմ վստահորդին իր աշխատասենյակում ասել է՝ քանի դեռ ինքը զբաղեցնում է այդ պաշտոնը, իմ վստահորդը չի իրականացնելու ուղևորափոխադրումը, ուղևորափոխադրումները կիրականացնի այն ընկերությունը, որն ինքն է ցանկանում, այսինքն՝ այն ընկերությունը, որը պատկանում է Կիլիկիայի Բոգոյին և Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող անձին»,- նշեց փասռաբանը։

Վահան Հովհաննիսյանը պատմում է՝ ի հավաստումը սպառնալիքների՝ իր վստահորդին պատկանող ընկերության համար արհեստական խոչընդոտներ են ստեղծել, օրինակ՝ վարորդի կողքը նստած ուղևորի ամրագոտի չգցելու համար միկրոավտոբուսը՝ ուղևորների հետ, տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք և օրեր շարունակ չի վերադարձվել, վարորդների նկատմամբ սպառնալիքներ, բռնություն է եղել։ Ուղևորափոխադրողի գործունեությունը դադարեցվել է հատվածաբար, երկու ամիս առաջ՝ դադարեցվել է ամբողջությամբ, իսկ այս ընթացքում, ըստ փաստաբանի, փոխադրումներն ապօրինի կերպով իրականացնում է «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն, որը չունի լիցենզիա։ Ավելին՝ որևէ մեկը չի վերահսկում վարորդների սթափությունը, կոմպետենտությունը, մեքենաների վիճակը։

Ընդ որում, նշված ընկերության կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու վերաբերյալ քրեական վարույթի առկայության պայմաններում՝ գործունեության կասեցում չի իրականացվել։ ՔԿ-ում քննվող գործով ևս, ըստ փաստաբանի, պատշաճ քննություն չի իրականացվում։ «Փաստինֆո»-ն գործերի քննության ընթացքի մասին տեղեկանալու համար դիմել է թե՛ Քննչական կոմիտեին, թե՛ Հակակոռուպցիոն կոմիտեին։ Քննչական կոմիտեից որևէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց՝ պահանջելով գրավոր հարցում, իսկ վերջին շրջանում ձևավորված արատավոր պրակտիկան ցույց է տալիս, որ հարցումներն անպատասխան են մնում, իսկ ՏԿԵ փոխնախարարին առնչվող գործով Հակակոռուպցիոն կոմիտեից հավաստեցից, որ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան, նախաքննություն է իրականացվում։

կոռուպցիոն սկանդալ ՏԿԵՆ Տեսանյութ Հայաստան

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին