Մերիլենդի նահանգում մտցվել է արտակարգ դրության ռեժիմ Բալթիմոր քաղաքում կամրջի փլուզման պատճառով։ Այս մասին X սոցցանցի իր էջում տեղեկացրել է նահանգապետ Ուես Մուրը։
«Ես արտակարգ դրություն եմ հայտարարել Մերիլենդի նահանգում, եւ մենք աշխատում ենք միջգերատեսչական խմբի հետ, որպեսզի օպերատիվ կերպով գործի դնենք նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դաշնային ռեսուրսները»,- գրել է նա։
Մարտի 26-ին Բալթիմորում փլուզվել է Ֆրենսիս Սքոթ Կիի կամուրջը։ Պատճառը բեռնատար նավի բախումն է կամրջին։ Կամրջին բեռնատար նավի բախումից հետո Պատապսկո գետի կամուրջը փլուզվել է։ Երթեւեկությունը լիովին դադարեցված է, շրջանցումը կատարվում է հարեւան թունելով կամ քաղաքի միջով։