Սիրիայի արևելքում ԱՄՆ ավիահարվածի ժամանակ սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմական խորհրդական Բեհրուզ Վահեդին: Դրա մասին հայտնել է իրանական Mehr գործակալությունը:
Ըստ գործակալության՝ ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին: