f

Անկախ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները գործարար Սիլվա Համբարձումյանին վտարում են իր ամառանոցից


Այս պահին հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները գործարար Սիլվա Համբարձումյանին վտարում են իր ամառանոցից, չնայած Համբարձումյանն այս պահին Հայաստանում չէ։ Համբարձումյանի օգնականը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գնորդը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի մերձավորներն են․


«Տիկին Համբարձումյանի Ծաղկաձորի ամառանոցը աճուրդի է հանվել սնանկության կառավարչի կողմից, վաճառվել է, ինչից հետո տիկին Համբարձումյանին եկել է վտարման վերաբերյալ ԴԱՀԿ որոշումը, ինչը տիկին Համբարձումյանը բողոքարկել է, և դատարանի կողմից վտարումը կասեցվել է, բայց, քանի որ գնորդը ազդեցիկ հովանավորներ ունի՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն, Հայկ Սարգսյանն է, Կոտայքի ԴԱՀԿ պետին զանգահարել են, որ դատարանի որոշումը հաշվի չառնի և հիմա արդեն սկսել են վտարման գործողությունները, իրերն են տանից փորձում դուրս հանել։ Իհարկե, մեր փաստաբաններն այնտեղ են, փորձում են պայքարել դրա դեմ, բայց անօգուտ է, քանի որ դատարանի որոշումը հաշվի չեն առնում»,- ասաց Սիլվա Համբարձումյանի օգնականը՝ շարունակելով․

«Գնորդը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի քավոր Կարոյի  մայրն է՝ Լուսաբեր Բաբայանը․ «Այդ քավորն էլ հիմա Հայաստանում է՝ Ռուսաստանում հետախուզման մեջ գտնվելով»,- ասաց օգնականը։ Նա նաև մեզ տրամադրեց դատարանի համապատասխան վճիռը, որով կասեցվել է վտարումը։

Հիշեցնենք, որ Սիլվա համբարձումյանի անունը հանրությանը հայտնի դարձավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված «կաշառքի» մեղադրանքի գործով, որի շրջանակներում Համբարձումյանը ցուցմունք էր տվել, որ Սամվել Մայրապետյանին գումար է փոխանցել, ՀՀ նախագահին կաշառք տալու նպատակով: Երկար քննությունից հետո այդ գործը կարճվել է։

 

Սիլվա Համբարձումյան ԴԱՀԿ Հայաստան

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին