f

Անկախ

«Փաստ». Կստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն. նախագիծ


«Փաստ» օրաթերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է հիմնադրել «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ: Ընկերությունն իրականացնելու է սպորտի զարգացմանը միտված տարբեր ծրագրեր: Հանրային քննարկման ներկայացված նախագծում նշվում է, որ ներկայում Հայաստանի Հանրապետությունում պետական և համայնքային ենթակայությամբ գործում է ընդհանուր թվով 174 մանկապատանեկան մարզադպրոց, այդ թվում՝ 4 մարզական ՀԿ իրենց ենթակառուցվածքներով: Սակայն, ըստ նախարարության, դրանք, որպես ՊՈԱԿ-ներ և ՀՈԱԿ-ներ, չեն կարող կառավարվել «Սպորտի կառավարման կենտրոնի» կողմից: Ներկայում չկա ուսումնամարզական կենտրոն, որը կհամակարգի հանրապետությունում գոյություն ունեցող, նաև հետագայում կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները:

Իր իսկ նշանակությամբ ամբողջովին չի օգտագործվում Մանանդյան 41 հասցեի մարզահամալիրը, այդ թվում՝ մարզադաշտը և կից մարզադահլիճները: Ուստի, Սպորտի կառավարման կենտրոնը պետք է դառնա այն միասնական մասնագիտացված կառավարչական կենտրոնը, որը կկառավարի հանրապետությունում կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները, այդ թվում՝ յուրաքանչյուր մարզում նախատեսված արագ հավաքվող թեթև մետաղական կոնստրուկցիաներով մարզադահլիճները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. ռազմավարության նախագծով յուրաքանչյուր մարզում նախատեսված մարզահամալիրները, Լոռու մարզի Շամուտ գյուղում կառուցվելիք ըմբշամարտի մարզաբազան, Մանանդյան փողոց 41 հասցեի մարզահամալիրը և կառուցվելիք այլ մարզական օբյեկտներ:

Կստեղծվի կառավարման խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն ԿԳՄՍ նախարարը, նախարարի՝ սպորտի ոլորտը համակարգող տեղակալը, մեկական ներկայացուցիչ ֆինանսների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից և մարզաշխարհից: Խորհուրդը կընտրի գործադիր մարմնի ղեկավար և նրան կտա կոմերցիոն գործունեություն ծավալելու քվոտա: Առաջին փուլում ընկերությանը կհանձնվի Մանանդյան 41 հասցեում տեղակայված մարզահամալիրը և Ջրառատում կառուցվող Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզակառույցը: Հետագայում դրանում կընդգրկվեն նաև կառուցվող և կառուցվելիք այլ մարզահամալիրներ: Ընկերության եկամուտները կգոյանան նշված մարզակառույցների վարձակալության գումարներից՝ վճարովի մարզական խմբերի, տարբեր մարզաձևերի մարզական միջոցառումների ու հավաքների անցկացման վարձավճարներից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Սպորտ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին