f

Անկախ

Եվրոպան վախենում է ահաբեկչական հարձակումների ալիքից


Crocus City Hall-ի վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է առնվազն 133 մարդ, իսլամիստ ահաբեկիչների կողմից վերջին տարիների խոշորագույն ահաբեկչական գործողությունն է:

«Իսլամական պետություն, Խորասան»-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը. Ներկա պահին դա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամենավտանգավոր ստորաբաժանումն է, նշում են անվտանգության ծառայությունները:

Ինչպես Սուրբ Ծննդին Քյոլնի տաճարի վրա հարձակման դեպքում՝ ենթադրաբար կասկածյալ ահաբեկիչները Տաջիկստանից են:

Անվտանգության և հետախուզական ծառայությունները վստահ են, որ «Իսլամական պետություն, Խորասան»-ը մտադիր է ահաբեկություններ իրականացնել Գերմանիայում և Արևմտյան Եվրոպայի այլ երկրներում, գրում է Bild-ը։

Գերմանիայի պետական անվտանգության աշխատակիցները նույնիսկ վախենում են ահաբեկչական հարձակումների հուժկու ալիքից։

Ահաբեկչության դեմ պայքարի ծառայության մի պաշտոնյա նշել է. «Գերմանիան այս ամառ կհյուրընկալի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը, որին կհաջորդեն Օլիմպիական խաղերը Փարիզում: Ամբողջ աշխարհը հետևում էիրադարձություններին, և ահաբեկիչների սարսափելի տրամաբանությամբ դրանք իդեալական թիրախներ են»։

Եվրոպայում արմատական իսլամիստներին հաճախ են հավաքագրում և հրահանգներ տալիս Telegram-ով։

Ոմանք եվրոպական երկրներ են ժամանում ծպտված, որպես փախստականներ, այնպիսի երկրներից, ինչպիսիք են Աֆղանստանը, Տաջիկստանը կամ Ուզբեկստանը: Նրանք կեղծ փաստաթղթերով են, խոսում են խոշտանգումներից ու հալածանքներից։ Նրանց նպատակը երկիր մտնելուց հետո «անհավատներին» սպանելն է։

«Ինչպես Քյոլնի տաճարի դեպքում էր, այժմ էլ մենք տեսնում ենք, որ «Իսլամական պետություն, Խորասան»-ի զինյալները 2022 թվականի ձմռանից պատերազմի փախստականների անվան տակ Ուկրաինայի տարածքով դիտավորյալ տեղափոխվում են Գերմանիա», - ընդգծել է անվտանգության աշխատակիցը:

Հետախուզական ծառայությունները ենթադրում են, որ Տաջիկստանից ներգաղթյալները Արեւմտյան Եվրոպայում ավելի քան 100 իսլամիստներից բաղկացած լավ կազմակերպված ահաբեկչական ցանց ունեն։ «Միայն Գերմանիայում նրանք 50-ից ավելի են, նրանց մեծ մասն ապրում է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում: Եվ գործում են ծայրահեղ մեկուսի ու քողարված։ Քյոլնի տաճարի [գործով] ձերբակալությունների ժամանակ բոլոր կասկածյալների բջջային հեռախոսները հետ են բերվել գործարանային կարգավորումների», - շեշտել է անվտանգության աշխատակիցը:

Աշխարհում Եվրոպա ահաբեկչություն Գերմանիա

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին