f

Անկախ

Մի քանի խորհուրդ մի քանի օր առաջ քաղբանտարկյալ դարձած իմ ընկերներին՝ Վազգենին և Նարեկին. Մալյան


ՀայEngРус

Երկուշաբթի 

Մարտ 25

 

Մի քանի խորհուրդ մի քանի օր առաջ քաղբանտարկյալ դարձած իմ ընկերներին՝ Վազգենին և Նարեկին. Մալյան

23:02, 25.03.2024

Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: ՔաղաքականությունՊատահարներ

Քանի որ մեր երկրում քաղաքականությունն անցնում է հիստերիկ ռեպրեսիաներով և բանտով, ես՝ որպես ավելի քան կես տարի բանտում գտնվող քաղբանտարկյալ, մի քանի օգտակար խորհուրդ եմ առաջարկում բանտի ճանապարհը բռնած, մի քանի օր առաջ քաղբանտարկյալ դարձած իմ ընկերներին՝ Վազգենին և Նարեկին: Այս մասին հայտարարություն է տարածել Նարեկ Մալյանը:

«Քանի որ մեր երկրում քաղաքականությունն անցնում է հիստերիկ ռեպրեսիաներով և բանտով, ես՝ որպես ավելի քան կես տարի բանտում գտնվող քաղբանտարկյալ, մի քանի օգտակար խորհուրդ եմ առաջարկում բանտի ճանապարհը բռնած, մի քանի օր առաջ քաղբանտարկյալ դարձած իմ ընկերներին՝ Վազգենին և Նարեկին:

  1. Բանտում գտնվող այլ գործերով կալանավորները ձեր գործունեությունից լավ տեղյակ են և բոլոր կողմերից առաջարկելու են իրենց օգնությունը և հոգատարությունը:
  2. Հիշեք, որ հայրենիքի դավաճաններին բանտում, մեղմ ասած, չեն սիրում և վերաբերվում են այնպես, ինչպես բռնաբարության հոդվածով նստածներին, իսկ հայրենիքի համար պայքարողներին ամենուր հարգում են:
  3. Բանտում հանձնուքը սահմանափակված է՝ շաբաթական 20 կգ:
  4. Արգելվում են բոլոր մետաղական կամ ապակյա իրերը (օրինակ՝ շշեր): Ամեն ինչ կալանավորին փոխանցվում է պլաստիկ տարաներով:
  5. Կալանքի առաջին 7 օրն անցնում եք կարանտին՝ սովորաբար «չոր» մենախցում: Ձեզ կզննեն, մատնահետքեր կվերցնեն, կտեղորոշեն ձեր հետագա կալանքի անցկացման հիմնական խուցը: 7 օրից կտեղափոխվեք հիմնական խուց:
  6. Խնդրեք, որ ձեզ հանձնուքի հետ 2-3 գիրք ուղարկեն: Կարանտինի ընթացքում ժամանցի միակ տարբերակն ընթերցանությունն է:
  7. Իրավունք ունեք պահանջել մենախուց կամ կալանքը կրել ընդհանուր խցում: Երկու տարբերակն էլ հավասարաչափ ընդունելի է և ունի առավելություններ:
  8. Օրական մեկ ժամ զբոսանքի իրավունք ունեք:
  9. Բանտապահ հսկիչները սովորաբար հարգալից են և ապաքաղաքական: Առիթի դեպքում՝ ձեր իրավունքները բարձրաձայնեք, սակայն առանց առիթի կոնֆլիկտներ չստեղծեք:
  10. Բանտախցում ամեն ինչ ընդհանուր է՝ սուրճ, թեյ, ծխախոտ, ուտելիք: Բոլորը բոլորի հետ սիրով կիսվում են ամեն ինչով:
  11. Բանտից որևէ իր դուրս ուղարկելը չի խրախուսվում: Հակառակը միշտ ողջունվում է:
  12. Իշխանության գրպանի ՄԻՊ-ը երբեք չի այցելում քաղբանտարկյալներին: Մենք էլ արհամարհում ենք ՄԻՊ-ին:

Վերջում մաղթում եմ կամք, տոկունություն, համբերություն: Ապօրինություններից աշխատեք չնյարդայնանալ, խնայեք ձեր առողջությունը:

Միմյանց հետ կապը կպահենք փաստաբանների միջոցով:

Միշտ ձեր՝ քաղբանտարկյալ Մալյան»։

Նարեկ Մալյան քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյան Վազգեն Սաղաթելյան Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին