f

Անկախ

Լացուկոծային սրտաճըմըլիկները վերստին ակտիվացել են... հաստատ աղետի մեկնարկը մոտ է


Աշխատում եմ հնարավորինս մաքուր պահել ֆեյսբուքյան լրահոսս: Բայց էս մի քանի օրը կտրուկ ավելացել են «պարազիտային» կամ «վիրսուային» «լրատվականները, ֆբ էջերը: Փորձեմ ամփոփ նկարագրել պատկերը:

Առաջինն, ինչ խոսք, պաթոսախառը անվանմամբ, յանմ թե՝ «հայրենասիրական» ֆբ էջերն են, օրինակ (մտացածին անվանումներ եմ գրում, համընկնումները պատահական են)՝ «բոլոր հայերով», «հայկական բաստուրմա» և այդ կարգի: Ու, ասենք, Ղազանչեցոցի նկարն է դրած, թե բա՝ «պարտադիր բոլորս լայքում ենք ու տարածում, Շուշին հայկական է»: Կամ նման մի բան: Ու մի տարածել են տարածում: Նման մի էջ էլ կա, Գոշավանքի հանրահայտ խաչքարը դրել է, թե բա՝ Դադիվանքի...

Մի խոսքով:

Երկրորդ շարքում ծիպը «լրատվական» կայքեր են, որ օրնիբուն լրատվության մեջ լինելով, կարելի է ասել՝ առաջին անգամ եմ տեսնում: Այս օրերին սրտաճմլիկ պատմություններ են տարածում, թե՝ «Կռոկուսում» ահաբեկչության ժամանակ ով է ում փրկել ու նայում ես, տակը մեկնաբանությունների, արձագանքների հեղեղ, չհաշված՝ «կիսումները»:

Սա արդեն մի քիչ երկար մեկնաբանություն է պահանջում, բայց չեմ ուզում խորանալ: Միայն այն ասեմ, որ ռեալ ժամանակում Հայաստանի ղեկավարություն կոչվածը Հայաստանը կտոր-կտոր տալիս է թշնամուն ու դեռ մի բան էլ այդ տարածքները հռչակում թշնամապատկան, էդ աստիճանի արձագանք չի ստանում:

Երրորդն արդեն ոչ միայն անհայտ, այլև քիչ թե շատ հայտնի կայքերի հրապարակումներն են առ այն, որ մոսկովյան ահաբեկչության ժամանակ մի հայ, այնուամենայնիվ, զոհվել է: Ցավալի է, իհարկե, մարդ է սպանվել, որ իրեն համար պարզապես համերգի էր գնացել: Տպում են այդ աղջկա նկարը, կենսագրական տվյալները: Պարզվում է, որ զոհված էթնիկ հայուհին թուրքի հարս է, մարդն էլ՝ թուրք, այն է՝ ադրբեջանցի: Ինչ որ է...

Ու էլի հրապարակումների տակ մի լացուկոծ, մի արձագանքների հեղե՜ղ, մի բարոյախրատական քարոզնեևր, թե՝ «մարդը՝ մարդ է...» և այդպես շարունակ:

Ու ինչ որ չեմ մտաբերում, որ նման հուզախռով արձագանքներ լինեին, երբ բռնագաղթի ճամփին կամ դրանից առաջ հայ կանայք, հայ երեխաներ, հայ մարդիկ էին Արցախում զոհվում, սպանվում, ծվատվում, մահանում...

Էլ ի՞նչ աղետի սպասում: Աղետը հո պոզով-պոչո՞վ չի լինում: Երկիրը չուլ դարձրած, էն որ ասում են շան ոտի հետ տալիս են, նստել՝ Հուսեյնովայի դարդն են լացում...

---

Այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, թե նման երևույթները հենց այնպես կամ սպոնտան են լինում: Դա կոնկրետ կենտրոններից ուղղորդվող բան է, այդ թվում՝ համացանցը «լրատվական» աղբով լցոնելը: Դա արդեն կոնկրետ տեխնոլոգիա է: Բայց սկզբից ասել էի՝ չեմ խորանալու, մեկ է, հասկացողը՝ գիտի, չհասկացողն էլ, ինչքան բացատրես, միևնույն է, էշ-էշ նույն անասունությունն ա կրկնելու, թե, խոսքի՝ Ոսկեպարը հլա է-էէէ՜ Էրատո թագուհին ա մ.թ. 1 թվին տվել Հայաստան ներխուժած հյուսիսի լեռնականներին...

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում Նիկոլի ֆեյքեր Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին