Ադրբեջանում Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի դեմ լրտեսական ցանց է գործում՝ Էյնուլլա Ֆաթուլաևի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնել է թուրքական «Türkiye» պարբերականը՝ նշելով, որ լրտեսական ցանցը, ստեղծել է իսրայելական Մոսադը։
Այս ցանցի հետքի վրա է դուրս եկել Թուրքիայի անվտանգության ծառայությունը, որը հատուկ գործողություններ էր իրականացրել Թուրքիայում՝ իսրայելական գործակալների դեմ։
Լրտեսական ցանցի կենտրոնական գրասենյակը գտնվում է Կիպրոսում, և հիմնական խնդիրը սոցիալական ցանցերում իսրայելամետ հասարակական կարծիքի ձևավորումն է։ Ադրբեջանում ցանցի անդամների խնդիրը եղել է այն, որ քարոզեն այն թեզը, թե Արցախը բռնազավթվել է միայն Իսրայելի շնորհիվ։ Սրան զուգահեռ խնդիր էր դրվել նսեմացնել ցանկացած հակաիսրայելական կարծիք։ Թերթը գրում է, որ Ֆաթուլաևը մեկնել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտի, գրել Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն արդարացնող հոդվածներ և համագործակցել PKK-ի հետ։
Հետաքրքիր նյութերը՝ «Բաց մի՛ թողեք»-ի եթերում։