f

Անկախ

Փաշինյանի «խաղը»  կարող է Հայաստանից թողնել միայն պատմական հիշողությունը. ИА REX


 Ինչպես հաղորդեց Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը, ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ պետքուրտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ: Ըստ «Արմենպրես» գործակալության հաղորդման՝ «կողմերը նախատեսում են քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը», ինչպես նաև «Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն ուղղված  միջոցները»:

Նշենք, որ այդ միջոցառման մասին ծանուցվել էր դեռ անցյալ տարի՝ հոկտեմբերի 5-ին  Իսպանիայի Գրանադա քաղաքում, Փաշինյանի և ֆոն դեր Լյայենի հանդիպման արդյունքով: Այն Ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահը հայտնեց Հայաստանի վարչապետին Եվրամիության և ԱՄՆ-ի համատեղ միջոցառման նախապատրաստման մասին, որն ուղղված կլինի Հայաստանին աջակցելուն: Բայց Երևանն այն ժամանակ  համապատասխան պայմաններ չուներ եվրոպամետ ուղղությունն այդքան բացահայտ ցուցադրելու համար: Դրանք հիմա էլ առանձնապես ակնառու չեն, թեպետ, ինչպես հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը, Բրյուսելի և Երևանի հարաբերությունները «սկսել են զարգանալ աննախադեպ ակտիվությամբ»: Խոսքն առայժմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդների առաքելության ի հայտ գալու, վիզային կարգի ազատականացման, Խաղաղության եվրոպական հիմնադրամ մուտք գործելու շուրջ բանակցությունների, ինչպես նաև հայկական ապրանքների՝ եվրոպական շուկա մտնելու շուրջ քննարկումների մասին է:

Բայց դա բավական չէ «Ռուսաստանից ուրիշ կողմ ցատկելու» համար, եթե հաշվի առնենք տնտեսության ոլորտում Հայաստանի մեծ կախվածությունը Ռուսաստանից: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա Երևանը պատրաստվում է «ռուսական հովանոցը» փոխարինել արևմտյանով: Նա կարծում է, որ նման «փոխատեղումը» կարող է արգելակել Ադրբեջանի հնարավոր աշխարհաքաղաքական նկրտումները: Ուստի հստակ տպավորություն է ստեղծվում, որ ներկա փուլում Փաշինյանը ձգտում է, նախ, Ադրբեջանի հետ հարաբերությունների խնդիրները բարձրացնել Արևմուտք-Արևելք հակամարտության մակարդակի, երկրորդ՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը վարել Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ձևաչափով հակառուսական և արևմտյան երաշխիքների հիմքի վրա: Միաժամանակ Երևանում համարում են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո վերացել են Բաքվի հետ խաղաղություն կնքելու հետ կապված սկզբունքային տարաձայնությունները, իսկ սահմանների զատման հարցերը, որոնց պատճառով բարդություններ են ծագում, կարող են որոշվել նոր պայմաններով ու նոր հիմունքներով:

Ահա ինչու Փաշինյանի, Բլինքենի և ֆոն դեր Լյայենի առաջիկա հանդիպումը Բրյուսելում ընկալվում է որպես ազդանշան Մոսկվայինիսկ Բաքվին և Անկարային ցուցադրվում են «եվրոպական նկրտումները»: Այս համատեքստում կարելի է համաձայնել այն փորձագետների կարծիքին, թե «Փաշինյանն Անդրկովկասում կրկնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սցենարը՝ կիրառելով նույն տեխնոլոգիաները, որոնք կիրառել և կիրառում է Կիևը»: Ընդ որում՝ կասկած չկա, որ հող է ստեղծվում «հարմար պահին» Հայաստանից 102-րդ ռուսական բազան դուրս բերելու և ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին որոշումն ընդունելու համար: Ի դեպ, ըստ ամենայնի, այդ հարցը Փաշինյանը քննարկել է մարտի 23-ին Գյումրիի տեխնոպարկում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարության ու զինակիցների հետ հինգժամյա փակ բանակցությունների ժամանակ: Նկատենք, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Գյումրիում Ադրբեջանը և Թուրքիան սպառնալիք չեն համարում:

Սակայն հարցն այն է, թե որքանով ունակ կլինի Փաշինյանը Արևմուտքի հետ հարաբերություններում միաժամանակ օգտագործել ռուսական, ադրբեջանական և թուրքական «խաղաքարտերը» կոծկելու համար իր նախկին ձախողումները արտաքին քաղաքականության մեջ և ղարաբաղյան ուղղությամբ: Փաստն այն է, որ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը արևմտյան հարթակներում Երևանին որևէ արդյունք չտվեցին: Այժմ զոհասեղանին են նետվում ՀԱՊԿ-ն և Ռուսաստանի հետ հարաբերությունները Արևմուտքից ինչ-ինչ շահաբաժիններ ստանալու ակնկալիքով: Դրանք դեռևս նկատելի հստակությություն չունեն: Փաշինյանը սոսկ քննադատում է Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին, բայց և երկկողմ ռուս-հայկական հարաբերություններից հրաժարվելու մասին չի խոսում: Նույնիսկ ռազմական համագործակցության տեսանկյունից Երևանն առայժմ չի հատում «կարմիր գծերը», թեպետ մտադիր է թանկ ծախել Արևմուտքին Մոսկվայի հետ «ամուսնալուծությունը»: Եթե Փաշինյանը Բրյուսելում չստանա Արևմուտքից որևէ լուրջ տնտեսական և այլ օգնություն, ավելի ստույգ՝ եթե Արևմուտքը Հայաստանին չառնի իր խնամակալության տակ, ապա նա ձեռնպահ կմնա որոշակի հակառուսական քայլերից:

Մյուս կողմից՝ Բաքուն և Անկարան նույնպես հաշվարկում են Անդրկովկասում արևմտյան կարգավորողների հայտնվելու հնարավորություններն ու հեռանկարները՝ դա ընկալելով որպես արտաքին խաղացողների շրջանակի ընդլայնում՝ առանց տարածաշրջանային անվտանգության ապահովման պարտավորությունների, որպես Արևմուտք-Արևելք լայն առճակատման մեջ ներքաշվելու սցենար ուժերի ստեղծված հարաբերակցության վերանայման միջոցով: Սակայն Հայաստանի համար արտաքին ուժերի շահերի առճակատման էպիկենտրոնում հայտնվելու դիրքը հղի է ահռելի վտանգներով, քանի որ նա, ինչպես Ուկրաինան, կարող է դառնալ ընդամենը աշխարհաքաղաքական գործիք։ Եթե ​​այսպես շարունակվի, ապա Հայաստանից կարող է մնալ միայն «պատմական հիշողությունը»։

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REX 

 

 

Աշխարհում Տարածաշրջան Հայաստան Եվրոպա ԱՄՆ Ռուսաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին