f

Անկախ

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 207 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 40 մարդ


Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 22-25-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 207 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 30, թմրամիջոցի հայտնաբերման և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 23-ական, ֆիզիկական ներգործության՝ 18, խարդախության՝ 16, անձնական ունեցվածքի գողության՝ 10, հոգեկան ներգործության՝ 8, խուլիգանության՝ 7, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 6, դրամանենգության, թմրանյութի իրացման և թմրամիջոցի մաքսանենգության՝ 4-ական, համակարգչային հափշտակության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման ու ինքնիրավչության՝ 3-ական, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթուղթ կեղծելու, ինքնավնասման և ալիմենտ վճարելուց խուսափելու՝ 2-ական, սպանության, սպանության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, կողոպուտի, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, ահաբեկչության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անհետաձգելի միջամտություն որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը դիտավորությամբ չկատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ազատությունից ապօրինի զրկելու, ձերբակալվածների կամ կալանավորվածների պահման վայր կամ քրեակատարողական հիմնարկ ապօրինաբար մուտք գործելու փորձի, դատական ակտը չկատարելու, պետական սահմանն ապօրինի հատելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, կանխամտածված սնանկության ու զորակոչից խուսափելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 2 և անձնական ունեցվածքի գողության՝ 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար. 4 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հայաստան ՀՀ Ոստիկանություն

Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ավելին
Ավելին