f

Անկախ

Նռնակով ոստիկանություն ներխուժելուց առաջ Ստեփան Հովակիմյանը տեսանյութ է հրապարակել


Այսօր՝ մարտի 24-ին,  ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժին նռնակով զինված, ոստիկանության շենք մտնելու փորձ արած քաղաքացիներից մեկը Ստեփան Հովակիմյանն է։ 

Նրա ֆեյսբուքյան էջում նշված է, որ ապրում է Աբովյանում, իսկ ֆեյսբուքյան լրահոսից ակնհայտ է, որ առնվազն համակրում է Ազգային Ժողովրդական Բևեռին։ 

Վերջին օրերին նա երկու անգամ տեսանյութեր է հրապարակել, իր դժգոհությունը հայտնել Տավուշում 4 գյուղեր Ադրբեջանին հանձնելու իշխանությունների որոշման առնչությամբ։ 

Վերջին անգամ Ստեփան Հովակիմյանը տեսանյութ է հրապարակել Ոստիկանական բաժանմունք ներխուժման մասին տեղեկությունից անմիջապես առաջ, որում ժողովրդին կոչ է արել ոտքի կանգնել, թույլ չտալ իշխանություններին հանձնել գյուղերը, և ընդգծել, որ «կռված տղաներին», ովքեր ոտքի են կանգնում, ձերբակալում են։

Հիշեցնենք, որ երեկ եւ այսօր ոստիկանություն են բերման ենթարկվել ԱԺԲ 6 անդամներ և «Մարտական եղբայրության» 49 անդամներ, ովքեր ուղեւորվել էին Տավուշի մարզի Ոսկեպար եւ Բաղանիս գյուղեր։

Հիշեցնենք, որ Հովակիմյանը ևս երկու անձանց հետ, որոնց ինքնությունն առայժմ հայտնի չէ, այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2–ը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ոստիկանական ուժերը շրջափակել էին Նոր Նորքի բաժանմունքի շենքը և մոտ 2 ժամ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ բանակցում էին նռնակը ձեռքին բաժանմունքի մուտքի մոտ կանգնած Ստեփան Հովակիմյանի հետ՝ փորձելով վնասազերծել նրան։ Ի վերջո, հատուկ գործողությամբ նռնակով զինված տղամարդուն վնասազերծեցին ԱԱԾ հատուկջոկատայինները։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։ Իրավապահներն առայժմ պաշտոնապես չեն հայտնում, թե կոնկրետ ինչ պահանջ են ներկայացրել ներխուժման փորձ կատարածները։

Ստեփան Հովակիմյան Տեսանյութեր նոր նորքի ոստիկանություն նռնակի պայթյուն

Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ավելին
Ավելին