Այսօր՝ մարտի 24-ին, Գյումրիում երիտասարդ քույրեր են դանակահարվել: Նախնական տեղեկություններով, 27 և 33 տարեկան աղջիկներն Անի թաղամասի բնակիչներ են:
Աղջիկները ԲԿ են ընդունվել մարմինների տարբեր հատվածներում առկա կտրած-ծակած բազմաթիվ վերքերով:
Երկուսն էլ վիրահատվում են․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։