Միաբանությունը ոչ մի կապ չունի կատարվածի հետ, մենք դատապարտում ենք ցանկացած տիպի ահաբեկչական գործունեություն,գործել և գործելու ենք միայն օրենքի շրջանակներում: Այս մասին հայտարարություն է տարածել «Մարտական եղբայրություն»-ը:
«Ռուսական ագիտպրոպը սկսել է Մարտական Եղբայրության դեմ տեղեկատվական արշավը
Սպուտնիկ Արմենիան հրապարակել է Նոր նորքի ոստիկանական բաժնի մոտ նռնակի պայթյունի տեսանյութը և գրել, որ տեղեկություններ ունեն այն մասին,որ կազմակերպիչը Մարտական Եղբայրությունն է։
Միաբանությունը ոչ մի կապ չունի կատարվածի հետ, մենք դատապարտում ենք ցանկացած տիպի ահաբեկչական գործունեություն,գործել և գործելու ենք միայն օրենքի շրջանակներում», - ասվում է հայտարարության մեջ։
Մարտական եղբայրությունը որևէ կազմակերպության հետ չունի համագործակցային հարաբերություններ և որևէ միջոցառում չի իրականացնում համատեղության սկզբունքով։
Մենք մեր միջոցառումների մասին իրազեկում ենք միաբանությանը պատկանող ֆեյսբուքյան,յութուբյան և տելեգրամյան ալիքների միջոցով։
Դեմ ենք բռնության խոսքին և քարոզին,գործում ենք ՀՀ օրենսդրության շրջանակների մեջ և հանդիսանում ենք օրինակելի քաղաքացիներ։