Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության կայքում հրապարակվել է Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով հոսպիտալացված 145 մարդկանց ցուցակը։
Ինչպես երևում է փաստաթղթից, նրանցից առնվազն ինը ծայրահեղ ծանր վիճակում են։
Տուժածները հոսպիտալացվել են Կրասնոգորսկի, Օդինցովոյի, Դոլգոպրուդնիի, Խիմկիի և Մոսկվայի հիվանդանոցներ։