f

Անկախ

«Փաստ». Ադրբեջանցի գերուն «կարմիր գորգով» վերադարձնում են, հայ ընդդիմադիրներին՝ «փռում ասֆալտին»


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ բերման ենթարկվեցին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթել յանը։ Թե ինչի համար, այսինքն՝ ինչի մեջ են նրանք մեղադրվում, առանձին խոսակցության թեմա է. առիթ ունեցել ենք նշելու, որ երկրում հանցագործության ծավալներն անշեղորեն աճում են, իսկ Հայաստանի իրավապահները զբաղված են սոցցանցերի ու տեղեկատվական այլ հարթակների մոնիտորինգով, թե ով Նիկոլ Փաշինյանի «թանին թթու» կասի, որ վարույթ նախաձեռնեն, գլխին մի բան սարքեն: Այս դեպքում խնդիրը վերաբերում է նրան, թե ինչպես բերման ենթարկեցին, ի մասնավորի, Սամսոնյանին:

Փաշինյանի սիրած ոճով, բռնի ուժ գործադրելով, «ասֆալտին փռելով», գլուխը գետնին սեղմելով, մի խոսքով՝ բռի վայրենությամբ: Դե, հասկանալի է, շոուն պետք էր ապահովել, որ Նիկոլ Փաշինյանի սիրտը փառավորվի. նա սիրում է նման տեսարաններ: Դժվար չէ պատկերացնել, թե նա ոնց է դիտում այդ կադրերն ու, ոտքը ոտքին գցած, զվարճանում: Այն, որ այս իշխանություններն անհայրենիք են, որ նրանք թքած ունեն ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, հայ ժողովրդի վրա, վաղուց նորություն չէ, այդ թվում՝ նույնիսկ «նիկոլականների» համար. վերջիններիս մեծ մասը պարզապես չի ցանկանում առերեսվել իրականության հետ:

Բայց չեն դադարում զարմացնել իրավապահ համակարգի այն ներկայացուցիչները, մասնավորաբար ոստիկանները, որոնք նման վայրագությամբ կատարում են Նիկոլ Փաշինյանի հրահանգները, այն դեպքում, երբ վերջինիս պատճառով ունեցանք հազարավոր զոհեր, կորցրեցինք Արցախը, կորցնում ենք մեր երկրի տարածքները, վտանգված են մեր ու մեր երեխաների, այդ թվում՝ նույն ոստիկանների երեխաների, ընտանիքների՝ սեփական երկրում անվտանգ ապրելու, ընդհանրապես սեփական երկրում ապրելու ապագան:

Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ այս իշխանությունները ադրբեջանցի գերուն «կարմիր գորգով» վերադարձնում են, իսկ հայ ընդդիմադիրներին՝ «փռում ասֆալտին», ամիսներով կալանքի տակ պահում, քրեական գործեր կարում: Նախօրեին էլ Ալիևի հանձնարարություններն ու պահանջները լուռ կատարող Նիկոլ Փաշինյանը ինչ-որ սպառնալիքներ էր հնչեցնում ընդդիմադիրների ու ընդդիմախոսների հասցեին: Թեպետ, դա էլ արդեն զարմանալի չէ. նա ամեն ինչի կգնա միայն մեկ նպատակով՝ պահպանել իր աթոռը և... վերջ:

Ի դեպ, ինչպես ցույց են տալիս Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները, երեկվա շուի նման «ասֆալտփռոցիներին» որպես կանոն հաջորդում են նոր փորձանքներ, նոր զիջումներ, նոր զոհեր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ոստիկանների վայրագություններ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին