f

Անկախ

Փաշինյանն անձամբ տեսել է այդ հաղորդումը, հիստերիկ նոպայի մեջ է ընկել և հանձնարարել է մի բան մոգոնել.Վարազդատ Հարությունյան


«Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ փաստական հանգամանքները համընկնում են այժմ չգործող, ժամանակին Քրեական օրնսգրքում առկա ծանր վիրավորանքի հանցակազմի հետ»,- «Իմնեմնիմնի» փոթքաստի արտակարգ թողարկման ժամանակ ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ ներկայացնելով Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ սամսոնյանի ձերբակալության՝ Քննչական կոմիտեի մոգոնած հիմնավորումները։

Նա հիշեցրեց, որ ժամանակին միջազգային կառույցները և փորձագետները հայտարարել էին, որ այդ դրույթը իշխանություններն կօգտագործեն ճնշումներ գործադրելու համար և այն հանվել էր օրենսգրքից։

Հարությունը հիշեցրեց, որ այդ նախկին հոդվածով հարուցված բոլոր քրեական գործերը վերաբերում էին Նիկոլ Փաշինյանին վիրավորելու դեպքերին, իսկ երբ տուժածն ընդդիմադիր էր լինում, ապա քրեական գործեր չէին էլ հարուցում։

«Հիմա այդ ծանր վիրավորանքի հանցակազմը չկա և ինչ է տեղի ունենում՝ «Իմնեմնիմնի» բարձր դիտողականությամբ հերթական հաղորդաշարի ժամանակ որոշակի արտահայտություններ են արվում մեր գործընկերների կողմից, որը եթե նախկինում լիներ, ապա ծանր վիրավորանքի հանցակազմով քրեական վարույթ էր հարուցվելու։ Ինձ թվում է Նիկոլ Փաշինյանն անձամբ տեսել է այդ հաղորդումը, հիստերիկ նոպայի մեջ է ընկել և  հանձնարարել է ինչ-որ մի բան մոգոնել»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ քննչական կոմիտեն մոգոնել է խուլիգանության հանցակազմի հիմքով քրեական վարույթ, որը կատարվել մի խումբ անձանց կողմից և հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ։

Վարազդատ Հարությունը բացատրեց, որ «Խուլիգանությունը» հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, որը դրսևորվել է  անձանց կամ անձին ստորացնելով, հայհոյելով, կամ հակաիրավական, հակաբարոյական վարքագիծ դրսևորելով։

Նա նշեց, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործողությունների մեջ հասարակության նկատմամբ արհամարական վերաբերմունք չկա, այլ ընդհակառակը, քանի որ հայհոյանքը տրվում է մի անձի, որի հակաբարոյական, հակաիրավական վարքագծի արդյունքում հայհոյանք տվողի մոտ հուզական հատուկ վիճակ է ձևավորվում, դրա արդյունքում է այդ հայհոյանքը տրվում, ապա այդտեղ խուլիգանության հանցակազմ չկա։

Վարազդատ Հարությունյան Նարեկ Սամսոնյան Վազգեն Սաղաթելյան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին