f

Անկախ

Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը


Արդեն 2 օր է հայկական օնլայն տիրույթում լայն շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, որ ըստ Ahrefs ինֆորմացիոն բազայի Հայաստանում ամենաայցելվող կայքերը խաղային ոլորտում ժամանցի ծառայություն մատուցող կայքերն են։

Tert.am-ը ոլորտի մասնագետների հետ փորձել է պարզել, թե իրականում որքանո՞վ է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը ու ինչպե՞ս են գոյանում այս տվյալները։
Մասնագետները նշում են, որ Ahrefs-ը եւ, օրինակ, Semrush-ը, որի տվյալները այլ պատկեր են տալիս (կից ներկայացված է վիճակագրությունը), տարբեր ինֆորմացիոն բազաներից են օգտվում վեբկայքերի այցելությունները հաշվարկելու համար եւ դրանք 100% ճշմարիտ չեն։

Այս տվյալների գոյացումը մեծ մասամբ կապված է բանալի բառերի հետ, այսինքն բանալի բառերի որոնման ծավալներով մոտավոր հաշվարկվում են համապատասխան տվյալները։

Աղբյուրների մի մասը պնդում է, որ Semrush-ի տվյալներն են առավել արժանահավատ, մյուս մասը՝ Ahrefs-ինը։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով այսօր ոչ մի հաշվիչ հարթակ ամբողջությամբ ճշգրիտ տվյալ չի փոխանցում եւ ներկայացվածները հարաբերական տվյալներ են։
Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ գովազդային նպատակով բավականին շատ են միակողմանի վերլուծությունները։ Այս դեպքում առավել կարեւոր է վեբկայքերը համեմատել միմյանց հետ կոնկրետ գործիքի շրջանակներում եւ հաշվի առնել այդ գործիքների միջեւ մրցակցությունը։

«Պատճառն այն է, որ իրենք ամեն դեպքում տեսնում են տվյալները երկրորդական աղբյուրներից եւ ոչ անմիջապես կայքից։ Որքան շատ են այցելությունները, այնքան գուցե տվյալները մոտ են իրականությանը, բայց, այնուամենայիվ, դրանք տարբերվում են ներքին տվյալներից՝ համեմատելով, օրինակ, Google Analytics-ի հետ։ Բայց Google Analytics-ը եւս կարող է սխալվել, որովհետեւ այնտեղ էլ կան տատանումներ։ Միշտ չէ, որ կոդը նորմալ է աշխատում, բացի դրանից կարող են առաջանալ դժվարություններ հաշվարկների հետ։ Ամեն դեպքում մեկ անգամ էլ նշեմ՝ սրանք շատ հարաբերական տվյալներ են։ Բացի դա, Ahrefs-ի մոտ ամբողջ թրաֆիքը չէ, միայն որոնողականն է։ Այսինքն, իրենք հաշվում են միայն որոնողական մեխանիզմներից եկած այցելությունները, չեն հաշվում ոչ սոցցանցերից եկածները եւ ոչ էլ անմիջական մուտք գործածները», – ասաց մեդիափորձագետը։

Нет описания.

Մեր այն հարցին, թե կարելի՞ է արդյոք համեմատել Ahrefs-ի եւ Semrush-ի թրաֆիքները եւ այդ գործիքներով ուսումնասիրել շուկան, Մարտիրոսյանը նշեց.
«Semrush-ը փորձում է հաշվարկել ընդհանուր այցելությունները, Ahrefs-ի տվյալները արտահայտում են որոնողական այցելությունները, դա ամեն դեպքում իրենց կողմից ենթադրվող թրաֆիքն է։

Հասկանալի է, որ List.am-ը, գեմբլինգ կայքերը ու պոռնոգրաֆիկ կայքերը միանշանակ թոփ կայքեր են, բայց իրականությունը կարող է բավականին տատանվող լինել, եւ Semrush-ի ու Ahrefs-ի տվյալները չի կարելի ընդունել որպես վերին ատյանի ճշմարտություն»։

Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։

Մարտիրոսյանի կարծիքով դա տեսականորեն հնարավոր է։

«Ամեն դեպքում, եթե կայքը օգտագործում է Ahrefs-ի վճարովի տարբերակը եւ ունենում որոշակի տվյալներ, այո, դա կարող է ազդեցություն ունենալ, բայց որքանով՝ դժվարանում եմ ասել», – ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը։

Нет описания.
Ամենաշատ այցելություն ստացող կայքերը ըստ Ahrefs-ի, հետեւյալն են.

Թվային մարքեթինգի մեկ այլ գործիքով ՝ Similarweb-ով, նկատում ենք տվյալների այլ պատկեր։ Այստեղ հաճախումների կտրուկ տարբերվող թվեր ենք տեսնում։
Нет описания.

Սամվել Մարտիրոսյանի խոսքով, Similarweb-ը բոլորովին ուրիշ տեխնոլոգիայով է հաշվարկ իրականացնում։

«Բացի այլ տեխնոլոգիայի կիրառումից իրենք խորամանկություն են անում եւ

խրախուսում են, որպեսզի կայքերի սեփականատերերը կցեն Google Analytics-ի տվյալները։ Ու քանի որ մինչեւ վերջերս Similarweb-ը բավականին ծավալով անվճար տվյալ էր տալիս, շատ կայքեր կցում էին Google Analytics-ի տվյալները։ Պետք է նշել, որ նույնիսկ այս դեպքում Google Analytics-ի ու Similarweb-ի տվյալները ընդհուպ մինչեւ երկու անգամ տարբերություն էին տալիս։ Այնպես որ նորից գալիս ենք նրան, որ այս գործիքները կատարյալ չեն ու պետք է հասկանալ, որ սա շատ մոտավոր պատկեր է։ Բայց նորություն չէ, որ գեմբլինգը ՀՀ-ում պոպուլյարություն ունի», – ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Нет описания.
Այսպիսով՝ նշված կայքերի հրապարակած տվյալները խիստ հարաբերական են եւ չեն արտահայտում իրականությունն ամբողջությամբ։ Մենք տեսնում ենք, որ մի դեպքում Հայաստանում թոփ երեք կայքերը խաղային կայքերն են, մեկ այլ դեպքում՝ youtube-ն ու facebook-ը։ Երկրորդային են նաեւ այս կայքերի սկզբնաղբյուրները, որոնց ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելու հավանականությունը մեծ չէ։

ամենաայցելվող կայքերը Սամվել Մարտիրոսյան խմբագրի ընտրանի Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին