f

Անկախ

Գյումրիում «Վեոլիա Ջուրը» սկսել է բակային պոմպակայանների արդիականացման մեծածավալ ծրագիր


Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է։

Ջրային ռեսուրսների համաշխարհային օր սահմանելու որոշումը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կայացրել է 1993 թ․-ին։ Դրա նպատակն է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների, ջրային ռեսուրսների կառավարման, վերականգնման ու պահպանության վրա։

Այս տարի օրվան նվիրված միջոցառումներն ամբողջ աշխարհում անցկացվում են «Ջուրը՝ հանուն խաղաղության» կարգախոսով, իսկ հիմնական ուղերձներն են՝ «Ջուրը կարող է ծնել խաղաղություն կամ հրահրել կոնֆլիկտ», «Բարեկեցությունն ու խաղաղությունը կախված են ջրից», «Ջուրը կարող է մեզ դուրս բերել ճգնաժամից»։ Ջուրն ամբողջ աշխարհում  ռազմավարական ռեսուրսներից թերևս ամենակարևորն է և Հայաստանում «Վեոլիա Ջուր» ընկերությունը մեծ պատասխանատվությամբ է ստանձնել ջրային ռեսուրսների կառավարումն ու տնտեսումը:

Ընկերությունն օրվա կապակցությամբ ամփոփել է տարեսկզբից մինչ այժմ Երևանում և մի շարք մարզերում իրականացրած լայնածավալ ջրաշինարարական ծրագրերը, որոնց արդյունքում զգալիորեն բարելավվել է որոշ բնակավայրերի ջրամատակարարման որակն ու մեծացել ծավալները։

Տարվա սկզբից մինչ այժմ Աշտարակ քաղաքում կառուցվել է 3.5 կմ ջրագիծ․  Գիտավան թաղամասում վերակառուցվել է 1100 գծամետր մուտքագիծ, տնտեսվել վայրկյանում 9 լիտր ջուր: Իսկ քաղաքի Պռոշյան, Պետրոսյան, Թաղիադյան, Ղափանցյան, Տերյան, Բեկնազարյան փողոցների հին, քայքայված թուջե և պողպատե խողովակաշարերը փոխելուց և ջրակորուստները վերացնելուց հետո ավելի  քան 1000 բաժանորդ արդեն ունի 17-ժամյա ջրամատակարարում՝ նախկին 6-ժամյայի փոխարեն։ Աշխատանքների ավարտին Ներսես Աշտարակեցի փողոցի 10 բազմաբնակարան շենքի և 300 անհատական  տների բաժանորդների ջրամատակարարումը ևս կդառնա 17-ժամյա:

Արարատի մարզի Արաքսավան գյուղն էլ արդեն ջուր է ստանում նոր խողովակաշարով: 2023 թվականի ամռանը մեկնարկած աշխատանքների ընթացքում ամբողջությամբ փոխվել է գյուղը սնող ջրագիծն ու ներքին ցանցը՝ ընդհանուր 7350 գծամետր:  Տեղադրվել են 140 ջրաչափական դիտահորեր՝ ջրաչափերով, կառուցվել են 6 բաժանարար հանգույցներ՝ 12 փականներով, որոնց միջոցով ցանցը դարձել է  կառավարելի և վերահսկելի: 1980-ական թվականներից մինչ օրս երբևէ չվերակառուցված ջրամատակարարման ցանցի արդիականացման արդյունքում այժմ գյուղի 180 բաժանորդ ստանում է բարձր ճնշմամբ որակյալ ջուր։

Այս տարվա փետրվարին «Վեոլիա Ջուր» ընկերությունը ջրագծերի վերակառուցման աշխատանքներ է սկսել նաև Արարատի մարզի Խարբերդ գյուղի 27, 28 և 29-րդ փողոցներում: Այստեղ 65 տարի առաջ կառուցված, քայքայված, վթարային թուջե ջրագծեր անցնում էին անհատական տնատիրությունների տարածքով, ինչն անհնարին էր դարձրել դրանց սպասարկումն ու շահագործումը: Այժմ փողոցների 50 բաժանորդի համար կառուցվում են 1300 գծամետր ջրագիծ, ջրաչափական դիտահորեր, որոնց մեջ կվերատեղադրվեն նոր ջրաչափերը: Ջրակորուստների նվազման և ապօրինությունների բացառման արդյունքում խարբերդցիները կստանան բարձր ճնշմամբ, բարձրորակ ջուր։

Գյումրիում էլ «Վեոլիա Ջուր» ընկերությունը սկսել է բակային պոմպակայանների արդիականացման մեծածավալ ծրագիր: Քաղաքում գործող 48 բակային պոմպակայանների հին ու հաճախ վթարվող 24 պոմպ արդեն փոխարինվել է գերմանական ժամանակակից «Վիլո» ֆիրմայի պոմպերով: Դրա արդյունքում  Գյումրիի 49 շենքերի հարյուրավոր բաժանորդներ նախկին 6-8 ժամվա փոխարեն այժմ ունի 18-19 ժամ կանոնավոր և բարձր ճնշմամբ ջրամատակարարում:

Վեոլիա ջուր Գյումրի Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին