Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների հետևանքով ռեզերվային կարգավիճակ ստացած 14 դատավորից վերջին մեկ տարվա ընթացքում միայն 6-ն է վերանշանակվել։ Մյուսները կա՛մ անորոշ ժամկետով գործուղվել և աշխատում են մյուս դատավորների համեմատ անհավասար պայմաններով, կա’մ շարունակում են սպասել դատական համակարգ վերադառնալու իրենց հերթին։
Այս մասին գրում է Factor.am-ը։ Խոսքը 2021-ին առանձին գործեր քննելու համար ընտրված դատավորների մասին է, որոնք հանրության շրջանում առավել հայտնի են որպես «կալանքի դատարանի դատավորներ»։ Այս դատավորները սկսել են պաշտոնավարել 2021-ի հոկտեմբերից, սակայն ընդամենը մեկ տարի անց պետությունը որոշել է վերացնել առանձին գործեր քննող դատավորների ինստիտուտը՝ այս գործերը քննող դատավորների ճակատագիրը դնելով անորոշության մեջ։
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում։