f

Անկախ

«Հրապարակ». Թե երբ կհանգչի այս հիվանդ իշխանությունը, որն...


Նախօրեին Տավուշի չորս գյուղերի համար խորհրդարանում թեժ մարտեր ընթացան՝ տեւական «հրադադարից» հետո ականատես եղանք իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ փոխհրաձգության։ Ընդդիմադիրները Նիկոլ Փաշինյանին մեղադրում էին հող հանձնելու համար, եւ քանի որ վերջինս այլեւս չէր կարող ասել` «նախկիններն էին տվել 30 տարի առաջ», ուստի վեճ հրահրելու անգերազանցելի արքան՝ Նիկոլ Փաշինյանը, փոխեց խոսակցության հունը եւ քաղաքակիրթ բանավեճը տեղափոխեց «ռազբիրատի դաշտ», կառչելով Լեւոն Քոչարյանի` «կառավարության գլուխ» դիմելաձեւից, որի տակ, հավանաբար, հայհոյանք տեսավ: Գառնիկ Դանիելյանի հարցին ի պատասխան՝ նա «աբառոտկա ֆռռաց», ասելով՝ «ձեր քաղաքական ուժի գլխի փոքրիկ տղան»:


Ինչից հետո ընդդիմադիրները մեծ աղմուկ բարձրացրին, ու սկսվեց իշխանություն-ընդդիմություն լեզվակռիվ, Նիկոլ Փաշինյանը կրքերը հանդարտեցնելու փոխարեն վայելում էր այդ տեսարանը` կրկնելով նույն արտահայտությունը` նոր բառերով, իսկ վերջում ուղիղ սպառնալիք հնչեցրեց Լեւոն Քոչարյանի հասցեին․ «Ես նախորդ անգամ էլ գլխի փոքրիկ տղային խորհուրդ տվեցի, ասացի՝ քեզ պահիր պատշաճ, հակառակ դեպքում գիտեք, թե ինչ ա լինելու»: Հետո, իրենց պարագլխին հետեւելով, սպառնալիքներ հնչեցրեց նաեւ ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը, ապա՝ Վահագն Ալեքսանյանը։ «Կա՛մ դահլիճից դուրս կհրավիրենք, կա՛մ այլ միջոցներով հարցերը կլուծենք, էստեղ նստածները տղայականով էլ կարող են հարցեր լուծել»,- ասում էին օրենսդիրները: Նիստից հետո էլ իշխանության տարբեր ներկայացուցիչներ պատերազմը տեղափոխեցին սոցցանցեր` գրառումներ անելով։ Կռվից անմասն չմնաց նաեւ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակը», որտեղ հոդված էր հրապարակվել՝ «Պետություն ղեկավարելը թաղի լակոտների կռիվ չէ, որ քրֆես ու փախչես, ինչ է ճոճվում Լեւոն Քոչարյանի ծոծրակին» վերտառությամբ։

Ակտիվացան նաեւ ընդդիմության քննադատները, որոնց կարծիքով՝ ընդդիմությունը չպետք է լեգիտիմացնի իշխանության օրակարգը` մասնակցելով կառավարության հետ հարցուպատասխանին, հատկապես հիմա, երբ իշխանությունը նորից որոշել է հող հանձնել, իսկ ընդդիմությունը, իշխանափոխության հասնելու փոխարեն, մտնում է մի դաշտ, որտեղ Փաշինյանն անգերազանցելի է՝ մանիպուլյացիաների ու մեղքը դիմացինի վրա բարդելու հարցում։

«Հայաստան» դաշինքի պատգամավորներին քննադատեցին անգամ մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Պատիվ ունեմ»-ի աջակիցները, սերժականները` մոռանալով, որ ՊՈՒ-ն ո՛չ մանդատ է դնում, ո՛չ լուրջ պայքար ծավալում, իսկ հարցուպատասխանի ֆորմատը բոյկոտելը ՔՊ-ին շատ հարմար պահվածք է։

ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանին հարցրինք՝ ընդունելի՞ է ընդդիմության այսօրվա մարտավարությունը։ «Ես չեմ հետեւում՝ ինչ է կատարվում ԱԺ-ում, դրան կարեւորություն չեմ տալիս արդեն, ինչ վերաբերում է այնտեղից դուրս գալ-չգալուն, դա պիտի որոշեին ընտրություններից անմիջապես հետո, հիմա այդ հարցն ինձ չի հետաքրքրում, դա իրենց որոշելիքն է, ինչ ուզում են, թող անեն»,- ասաց Մանուկյանը։

Հարցեր ուղղեցինք 1992-98թթ. ՀՀ խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանին։

- Պարոն Սահակյան, տեւական դադարից հետո խորհրդարանում վերջին հարցուպատասխանը կրկին թեժ էր, դարձյալ օրակարգ բարձրացավ հին դիսկուրսը՝ ընդդիմությունը պիտի մնա՞ խորհրդարանում, հատկապես՝ երբ հանձնելու հերթը հասել է Տավուշին, թե՞ իշխանության դեմ պայքարում այլ գործիքակազմ է պետք։

- Որպես ընդհանրական մոտեցում՝ ասեմ․ սկզբունքորեն կողմ եմ, որ խորհրդարան անցած ուժերն առավելագույնս օգտագործեն ԱԺ հնարավորությունները` կառավարության գործունեության վրա ներազդելու եւ այն վերահսկելու, ինչպես նաեւ իրենց մոտեցումները տարածելու եւ կառավարությանը պարտադրելու նպատակով։ Հաճախ ընդդիմությանը մեղադրում ենք, թե չունի ծրագրեր։ Չընկնենք պատմության գիրկը, նշեմ ընդդիմության՝ մի քանի օր առաջ հրապարակած հայտարարությունը, որով պահանջում է կառավարությունից` գործուն միջոցներ ձեռնարկել Բաքվում գտնվող հայ գերիներին (իմ կարծիքով՝ պատանդներին) հայրենադարձելու համար: Սա հենց ընդդիմության ծրագիրն է, եւ նա ժողովրդին պարզ ասում է՝ երբ գամ իշխանության, սա կատարելու եմ: Ահա՛ քեզ ծրագիր։ Այնպես որ, խորհրդարանում գտնվող ուժերը թե՛ օրակարգ հարցեր բերելով, թե՛ օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ հարցուպատասխանով, ելույթներով, թե՛ կառավարության հետ բանավեճի, թե՛ հայտարարությունների ժամին իրենց ծրագրային դրույթներն են ներկայացնում: Այդ մեր խնդիրն է` դրանք ի մի բերելով ստանալ այն ծրագրերի համապատկերը, որն իրականացնելու է վաղն իշխանության եկող (անպայման գալու է) այսօրվա ընդդիմությունը: Ես տեսնում եմ, որ այս ընդդիմությունը վաղն արտաքին քաղաքականությունն է փոխելու, դիվանագիտությունը։ Հասարակ բան` եթե այս փոքրամասնությունը վաղը գա իշխանության, ի՞նչ եք կարծում՝ ԱՄՆ կամ Մեծ Բրիտանիայի դեսպանը հատուկ կապով կարողանալո՞ւ է զանգել վարչապետին կամ որեւէ նախարարի: Եթե զանգեն, նրանց մեկընդմիշտ կբացատրվի մեր ներքին գործերին միջամտելու փորձերի անթույլատրելիությունը: Կվերադառնանք միջպետական շփումների ընդունված ձեւաչափերին` բացառելով կառավարության վրա ծածուկ թելադրանքը։ Ես հավատում եմ այն տարածված տեսակետին, որ այս իշխանությունն ուղղորդվում է որոշ դեսպանատների, ինչպես նաեւ եվրոպական կառույցների կողմից: Դա կոչվում է արտաքին կառավարում։ Դառնանք ընդդիմությանը: Թողնել խորհրդարանական դիմադրության հսկայական հնարավորությունները եւ դուրս գալ փողո՞ց: Չգիտեմ․․․ Սուվերեն ընդդիմությունը չի կարող այս իշխանությանը փողոցով քշել: Ճիշտ է, համբերության բաժակը լցվել է, դանակը հասել է ոսկորին, հասարակությունն ալեկոծվում է: Բայց թե երբ կհանգչի այս հիվանդ իշխանությունը, որն ապրում է արհեստական դեղամիջոցների եւ սարքերի շնորհիվ, հայտնի չէ: Պատմությունը գիտի դեպքեր, երբ օրգանիզմը գոյատեւում է բույսի վիճակում: Մեր հիվանդի կյանքը շարունակվում է արեւմտյան քաղաքական, բարոյական, նյութական աջակցության հաշվին: Դրամաշնորհներ, բանաձեւեր, հայտարարություններ, փոխայցելություններ, ընդդիմության անտեսում եւ այլն։ Հավաքական Արեւմուտքը Հայաստանում իշխող ռեժիմի ծծատուն է:

- Ուզում եք ասել, որ մանդատները վայր դնելը քաղաքական ճգնաժամ չի՞ առաջացնի։

- Քաղաքական ճգնաժամն ավելի հեշտ է առաջացնել խորհրդարանի եւ փողոցի ճնշման զուգակցումով։ Խորհրդարանից դուրս կան գործուն ուժեր, որոնց հետ հարկ է գործակցել։ Մանդատներից հրաժարվելու խոսակցությունը ժամանակ առ ժամանակ նորոգվում է, բայց այդ քայլին դիմելու ծանրակշիռ հիմքեր չեմ տեսնում: Միակ դեպքն ընդդիմությունը ձեռքից բաց թողեց: Ժամանակին պետք է արվեր` 2021-ին, երբ ԱԺ դահլիճում բռնություն կիրառվեց խորհրդարանական փոքրամասնության նկատմամբ` կազմակերպված, կառավարության գլխի հովանու ներքո: Ափսոս, որ հաղթեց ընդդիմության տղայական թեւը, դարձրին «թասիբի հարց» ու որոշ ժամանակ անց հատ-հատ հեռացան: Քաղաքական մեծամասնությունը կհայտնվեր օրենքից դուրս վիճակում, եթե ընդդիմությունը գործը խելացի առաջ տաներ: Երբ ԱԺ-ում ընդդիմության գործունեությունից դժգոհում ենք, պետք է հասկանանք՝ 21-ի օգոստոսին իշխանության արածը ստորություն էր, բարոյական ծանր հարված: Ինչքան ժամանակ էլ անցնի, այն պետք է թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատական ստանա: Աններելի արարք էր: Այդկերպ է արդեն քանի տարի մեզ հետ վարվում Ալիեւը` բռի կերպով, առանց բարոյական զսպանակների` գործի դնելով իր թվական առավելությունը:

 - Կարծում եք՝ այսօրվա իրավիճակը չի՞ տարբերվում նախորդ տարիներից, ի վերջո, դժգոհությունն է մեծացել, հիմա ՀՀ-ից են տարածքներ զիջում,  ընդդիմությունն էլ միայն խորհրդարանում իշխանությանն է մեղադրում: Չարժե՞ քայլ անել՝ այդ ընթացքը կանխելու համար։

- Խոսքն այն մասին է, թե ովքե՛ր պետք է ղեկավարեն համազգային դիմադրական շարժումը: Խորհրդարանից դուրս կան առաջնորդներ, նրանց պետք է վստահել, ներգրավել, օգնել: Բայց կորցնել խորհրդարանը` անթույլատրելի է։

 

Արա Սահակյան Վազգեն Մանուկյան ՀՀ ԱԺ ընդդիմություն Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին