f

Անկախ

«Հրապարակ». Տո դու ո՞վ ես, հորդ տնի՞ց ես բերել էդ հողերը,.


Մինչ Նիկոլ Փաշինյանը պատերազմի սպառնալիքի եւ վախի մթնոլորտում համոզում է հայ հասարակությանը, որ միակ ելքը Հայաստանին պատկանող հողերը հանձնելն է` դրա դիմաց գոնե ադրբեջանցիների գրաված հողերը հետ չբերելով, հայ կամավորականները ջոկատներ են կազմում՝ Տավուշ մեկնելու համար։

Այս պահին էլ Ոսկեպարում զինվորականներ կան, որոնք սպասում են ադրբեջանցիների սադրանքներին, որ «մի լավ դրանց ջարդը տան»։ Արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած «Լճափ» ջոկատի հրամանատար Լեւոն Գեւորգյանը, ում զինվորները Դաժան Լյովա են ասում, ջոկատի իր տղերքի հետ մեկնում է Տավուշ։

«Հրապարակ»-ի հետ զրույցում նա շեշտում է․ «Նիկոլն իր հոր տնից չի բերել էդ հողերը, որ տալիս է թշնամուն»։


Ժողովրդին պատերազմով վախեցնող իշխանություններին նա հակադարձում է․ «Պատերազմ է լինում, թո՛ղ լինի, ի՞նչ անենք, խի մենք պատերազմից վախեցո՞ղ ենք։ Իսկ Փաշինյանից բացի ո՞վ է մեր դիմակայունությունը կասկածի տակ դրել։ Մեր մարտական ընկերը՝ Կորյունը Ղումաշյան, հիմա Տավուշում է, ես էլ` իմ 5 մարտական ընկերներով, շաբաթ օրը կմիանամ նրան»։

Գեւորգյանի խոսքով՝ Փաշինյանը սկզբում իրեն եսիմում տեղն էր դրել` մեծ-մեծ խոսում էր, հիմա ճիշտ հակառակն է անում։ «Առաջ իրեն կտրիճի տեղ էր դրել, պարզվեց՝ վախկոտ է։ Ես ուզում եմ Փաշինյանին մի բան հարցնեմ (քեզ մոտ տղամարդավարի չեմ կարողանում արտահայտվեմ, բայց ավելի զուսպ կլինեմ)․ Փաշինյան, որ ձեռդ դրել էիր Ավետարանի վրա, երդվում էիր, որ երաշխավորն ես մեր սահմանների, պետության, ի՞նչ էիր մտածում, ո՞նց էիր երաշխավորում։ Եթե դու վախենում ես, ներողություն խնդրի ու հեռացի։ Էս մարդուն մեր զինվորների անվտանգությունը չի հուզում։ Այ մարդ, որ չես բաշարում, թող ու գնա մարդավարի, ներողություն խնդրի, քաշվի մի կողմ»,- ասում է ազատամարտիկը։

Տարիներ առաջ Փաշինյանի ոտքերի տակ գառ մորթող Գեղարքունիքի ժողովուրդը, ասում է` հիմա դեմ է Փաշինյանին։ «Ես այդ ժամանակ իրեն ո՛չ լսել եմ, ո՛չ էլ դիմավորել եմ։ Լսեցի՞ր էն նորատուսցուն՝ երեք մատի կոմբինացիա ցույց տվեց, ասեց, թե մեկ էլ մեզնից ձայն կստանաս, այ, սա կուտես։ Հիմա մեզ մոտ մարդիկ այնքան են փոխվել ու զայրացել, որ իրեն տեսնել չեն ուզում, ինքը ստեղ էլ ոչ մի անելիք չունի։ Էդ մարդն արդեն իր ռեսուրսը լրիվ սպառել է»,- ընդգծեց նա։

Տեսնելով ժողովրդի դիմադրությունը, ի՞նչ է կարծում՝ այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը կհանձնի՞ Տավուշի գյուղերը՝ հետաքրքրվեցինք Գեւորգյանից։ «Տո ինքն ո՞վ ա, որ հանձնի, հոր տնի՞ց ա բերել, որ հանձնի, իրան ո՞վ ա էդ իրավունքը տվել։ Ինքն էնքան անասուն ա, որ չի ֆայմում՝ դիմի միջազգային դատարան։ Թուրքերն այդ ոչնչության ստորագրության համար պատրաստ են իրենց ընտանիքները զոհեն, մենակ թե ունենան էդ ստորագրությունը։ Սա նշանակում է, որ էս մարդն անկարող ա, պիտի ներողություն խնդրի ու գնա։ Շատ ա վախենում, որ գնա, իր վիճակը կվատանա՞, իհարկե` կվատանա։ Բայց ես եւ իմ զինվորական ընկերներն իրեն խոսք ենք տալիս, որ իր մազն առայժմ չի ծռվի, մինչեւ գա դատի օրը»,-նշում է ազատամարտիկը, շեշտելով՝ մեր գյուղերն են, մեր անվտանգությունն է, մենք պատրաստ ենք կռվի, էդ ո՞վ ա ասել, որ Ալիեւը տեղից կանգնեց, մենք պիտի փախնենք։ 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Տավուշ կատարած վերջին այցելության ժամանակ Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի եւ հարակից այլ բնակավայրերի գյուղացիների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ եթե չտա Տավուշի 4 գյուղերը,  պատերազմ կլինի։ Պաշտոնական Բաքուն Հայաստանից պահանջել է անհապաղ ազատել եւ զորքերը հետ քաշել Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիպարա, Խեյրիմլի եւ Ղըզըլհաջիլի գյուղերից։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այս գյուղերը հայկական չեն։ Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասաց, որ Հայաստանն այսպիսի անուններով գյուղեր չունի՝ ըստ էության, հայտարարելով, որ դրանք ադրբեջանական են։

 

Լևոն Գևորգյան Տավուշի մարզ Նիկոլ Փաշինյան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին