f

Անկախ

Գալոյանի հրաժարականի պատճառը ԱՄՆ-ում գողություն կատարելու մեղադրա՞նքն է․ ԿԳՄՍ նախարարի համար հարցը սպառված է


ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժանն Անդրեասյանն այսօր՝ մարտի 21-ին, կառավարության նիստից հետո անդրադարձավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի հրաժարականի դիմումին։

Նրա խոսքով՝ ինքը հարգանքով է վերաբերվում բուհի արդեն նախկին ռեկտորի որոշմանը. «Ինձ համար այս հարցը սպառված է և որևէ մեկնաբանություն չեմ ուզում անել: Կարծում եմ, որ այլևս օրակարգային չեն մնացած բոլոր հարցերը»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք հրաժարականի պատճառը Գալոյանի անձի շուրջ առկա խոսակցություններն են եղել, երբ վերջինս մեղադրվում է 2017 թվականին ԱՄՆ–ում գողություն կատարելու մեջ, նախարարը նկատեց․ «Այս թեմայով այլ մեկնաբանություն չունեմ, կարիք էլ չեմ տեսնում։ Ես պարբերաբար բուհերի բոլոր ռեկտորների հետ ունենում եմ աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ տարբեր հարցերի շուրջ։ Դուք լրագրող եք ու ազատ եք ենթադրելու այն, ինչ մտածում եք, ես էլ որպես պաշտոնատար անձ, հայտարարում եմ, որ ռեկտորը հրաժարական է ներկայացրել, այս պահին պարտականությունները կատարում է պրոռեկտորը»։

Անդրադառնալով այն հարցին էլ, թե ԿԳՄՍ նախարարությունը ստացե՞լ է գողության վերաբերյալ ԱՄՆ համապատասխան մարմիններին ուղարկած պաշտոնական գրության պատասխանը, Անդերասյանն ասաց․ «Ինձ համար այդ հարցն այլևս օրակարգային չէ, առաջարկում եմ՝ այլևս չանդրադառնալ դրան։ Դա տեղի է ունեցել դեռևս նախորդ տարի»։

Հիշեցնենք` Դիանա Գալոյանը ՀՊՏՀ ռեկտոր էր նշանակվել 2020 թ. դեկտեմբերի 23–ին։ Այս տարվա մարտի 19-ին հայտնի դարձավ, որ նա հրաժարական է տվել։

ԱՄՆ-ում Գալոյանի գողություն անելու մասին խոսկացությունները տարածվել էին դեռևս 2023 թվականին։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։ Այդ շրջանում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտարարել էր, որ գերատեսչությունում մեծ ուշադրությամբ ուսումնասիրել են այդ խոսակցությունները և պաշտոնական հարցում ուղարկել ԱՄՆ համապատասխան մարմիններին։

Հայաստան ԿԳՄՍ նախարար պետական տնտեսագիտական համալսարան ռեկտորի հրաժարական

Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Ավելին
Ավելին