f

Անկախ

Իշխանությունները շարունակում են ձերբակալությունն օգտագործել որպես պատժիչ գործիք. ՀՀԿ


Կառավարող թիմը շարունակում է ձերբակալությունն օգտագործել որպես պատժիչ գործիք՝ իշխանության բռնազավթումը երկարացնելու համար։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, մարտի 21-ին ասել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Աննա Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին խոսում են արդեն միջազգային կառույցներում։ Այնտեղ նաեւ նշում են իշխանությունից դատական համակարգի կախման մասին։

«Դատավարությունը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ, որը շարունակվում է արդեն 10 ամիս, ամեն անգամ սկսվում է նյութական վնաս պատճառելու մեղադրանքով։ Սակայն դեռ ոչ մի անգամ չեն հրապարակվել ոչ վնասը, ոչ տուժածները։ Փոխարենը ձերբակալության ժամկետը ամեն անգամ երկարացվում է»,- ասել է Մկրտչյանը։

Մեկ այլ ընդդիմադիր՝ Մամիկոն Ասլանյանը, շարունակել է Մկրտչյանը, եթե հենց հիմա ընդուներ իրեն վերագրվող հանցագործության մեղք եւ դադարեր պայքարել իր արդարացման համար, ազատության մեջ կլիներ արդեն այսօր, քանի որ վաղեմության բոլոր հնարավոր ժամկետերն արդեն սպառվել են։

«Այս ամենն արվում է ճնշում գործադրելու եւ վախեցնելու նպատակով, քանի որ իշխանության բռնազավթման երկարացման այլ ճանապարհ իրենք չունեն»,- կարծում է խորհրդարանականը։

Սակայն իշխանության անմարդկային եւ անօրինական գործողությունները, նրա կարծիքով, չեն կարող մարդկանց ստիպել, որ լռեն։

Հայաստան իրավապահ մարմիններ քաղաքական ձերբակալություններ

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին