f

Անկախ

Ֆրանսիայի վարչապետ. Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին


Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքի ժամանակ ելույթ ունենալով՝ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը Ռուսաստանին մեղադրել է «Հայաստանին պատժելու ցանկության մեջ՝ խաղաղության եւ սեփական ինքնիշխանության, այն սկզբունքների հարգման ձգտման համար, որոնք (Մոսկվան) անտեսում է Ուկրաինայում»,- գրել է Le Figaro-ն։

«Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին այն բանի համար, որ նա ընտրել է պայքարն անպատժելիության դեմ՝ միանալով Միջազգային քրեական դատարանին, եւ նրա համար, որ Հայաստանը պարզապես ընտրել է դեմոկրատիայի եւ իրավական պետության ճանապարհը»,- ասել է Ֆրանսիայի կառավարության ղեկավարը։ Գաբրիել Ատալը քննադատել է «Ռուսաստանի կոմպլիմենտար վերաբերմունքը, որը չի դատապարտել ուժի կիրառումն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում», որտեղ մինչեւ անցած տարվա վերջ ապրում էր հայ բնակչության մեծամասնություն։ «Այսպես կոչված «ռուսական խաղաղապահ» ուժերը թույլ տվեցին հումանիտար ճգնաժամը»,- ավելացրել է նա։

Գաբրիել Ատալը Ադրբեջանից պահանջել է դուրս բերել իր զորքերը Հայաստանի օկուպացված դիրքերից՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստովանել է, որ ադրբեջանական ուժերը առաջ են գնացել Հայաստանի մի քանի տարածքներում։ «Խնդիրն այսօր Հայաստանին օգնելն է՝ պաշտխանել ի անկախությունը, իր դեմոկրատիան, իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»,- ամփոփել է իր ելույթը Ֆրանսիայի վարչապետը։

Հայաստան Գաբրիել Ատալ Ֆրանսիա

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին