Հայաստանը հայտնվել է օտար երկրների թոփ-5-ի երկրորդ տեղում, այն ռուսաստանցիների համար ապրիլին խնայողական հանգստի վայրերից մեկն է, գրել է «Իզվեստիան»։
Մինչեւ Գյումրի կարելի է թռչել 9,5 հազար ռուբլով, իսկ մինչեւ Երեւան՝ 10 հազար ռուբլով։ Քաղաքներում կեցությունը կարժենա մեկ գիշերը 2,5 հազար ռուբլի եւ 2,7 հազար ռուբլի՝ համապատասխանաբար, հաշվել է OneTwoTrip սերվիսը։
Ամենաէժան ուղղությունը դարձել է Բելառուսը։ Թոփում տեղ են գտել նաեւ Ուզբեկստանը, Ղրղզստանը եւ Ղազախստանը։