f

Անկախ

Փաշինյանը սկսում է հանձնել հայկական տարածքները. Взгляд Деловая газета


Հայաստանի վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարություններից  պարզ է դառնում, թե Հայասատնի տարածքի որ մասը և հատկապես որտեղ է նա պատրաստ տալ Ադրբեջանին: Ի՞նչ տարածքներ են դրանք, ինչո՞ւ են սկզբունքորեն կարևոր Հայաստանի համար և ի՞նչ է նշանակում Փաշինյանի նոր հռետորաբանությունը Ռուսաստանի հասցեին մեղադրանքների համատեքստում:

Հայաստանի վարչապետը հայտարարեց Ադրբեջանի հետ սահմանի զատման պատրաստակամության մասին Տավուշի (հյուսիսային) հատվածում, որտեղ գտնվում են անկլավային և էքսկլավային գյուղեր: Փաստացի դա կնշանակի հաձնել Ադրբեջանին նաև հայաբնակ գյուղեր և բուն հայկական տարածքներ այն տեսքով, որով դրանք մնացել են Հայաստանին ԽՍՀՄ փլուզումից հետո:

Որպեսզի արդարացնի այդ ամենը, Նիկոլ Փաշինյանը հանդիպման գնաց Տավուշի հայկական Ոսկեպար գյուղի բնակչության հետ, որը հենց առաջարկվում է հանձնել Ադրբեջանին: Այնտեղ նա անսպասելիորեն վախեցրեց գյուղացիներին և միաժամանակ ողջ աշխարհին նոր պատերազմով:

Պատասխանելով տեղի բնակիչներից մեկի հարցին՝ Փաշինյանը հայտարարեց, որ «կարելի է հենց հիմա վեր կենալ և դուրս գալ սրահից», ասել, որ ոչ մի սահմանազատում ու սահմանագծում էլ չի լինի: «Բայց դա նշանակում է, որ շաբաթվա վերջում պատերազմ կլինի: Եվ ես գիտեմ, թե ինչ կլինի այդ պատերազմի վերջում: Հետո, երբ հանդիպենք ինչ-որ տեղ Հանրապետության հրապարակում, դուք կասեք. «Լավ, մենք հասարակ գյուղացիներ ենք, մենք տեղեկություն չենք ունեցել, բայց դուք ամեն ինչ գիտեիք»,- բացատրել է իր տրամաբանությունը վարչապետը: Այլ կերպ ասած, նա հասկացրել է, որ գործում է Ադրբեջանի անմիջական ռազմական ճնշման տակ, ուստի անհրաժեշտ է «սահմանների վերնայում»:

Իսկ հարևան Կիրանց գյուղում Փաշինյանը հայտարարել է, որ սահմանազատման ու սահմանագծման արդյունքով հայկական զորքերի և Ադրբեջանի ԶՈՒ-ի գոյություն ունեցող շփման գիծը երկու երկրների ճանաչված սահման կդառնա, իսկ զինծառայողների փոխարեն այնտեղ կկանգնեն սահմանապահները: «Այնտեղ, որտեղ կանգնած են սահմանապահները, ընդունված չէ կրակել միմյանց վրա, և այդ հատվածում, ըստ էության, չկա տարածքային վեճ»,- հայտարարել է Փաշինյանը:

Այդ հայտարարությունը վիճելի է, առնվազն, քանի որ սահմանապահներն էլ են երբեմն կրակում միմյանց վրա, և տարածքային վեճ էլ կա: Ադրբեջանը պահանջում է հանձնել իր հսկողությանը հողեր, գյուղեր և ճանապարհներ, որոնք առանցքային նշանակություն ունեն Հայաստանի՝ որպես ինքնուրույն և անկախ պետության գոյատևման համար:

Հայկական կողմի համար, Փաշինյանի կարծիքով, կարևոր է ամրագրել երկրի տարածքային ամբողջականությունը, և խնդիրն այն է, որ հարևան երկրները նույնպես ճանաչեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Իսկ դրա համար հարկավոր է, որ ինքը՝ Հայաստանն առաջին հերթին ճանաչի դա: Այդպիսով Փաշինյանը փաստացի հասկացրեց, որ ներկայումս Հայաստանն ինքը չի ճանաչում սեփական սահմանները: Նախկինում նա ասում էր, որ ժամանակակից Հայաստանի տարածքները պետք է համապատասխանեն Հայկական ԽՍՀ-ի տարածքներին:

Բուն սահմանազատման և  Տավուշի տարածքների զիջման թեման կրկին հրատապ դարձավ, երբ մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակում հայտարարեցին, որ Հայաստանի հետ սահմանազատման և սահմանագծման շրջանակներում պետք է որոշվեն «չորս էքսկլավային գյուղերի ազատագրման» հարցերը:

Հայտարարությունում հիշատակվում էին Յուհարի Ասկիպարա և Քյարքի (այսինքն՝ հայաբնակ Վերին Ոսկեպար, ուր ժամանել էր Փաշինյանը, և Տիգրանաշեն) բնակավայրերը, ինչպես նաև Սոֆուլու և Բարխուդարլի անբնակ բնակավայրերը: Բաքուն պահանջում է նաև չորս «ոչ էքսկլավային» գյուղեր (ադրբեջանական վարկածով՝ Բաղանիս, Այրում, Աշաղի Ասկիպարա, Խեյրիմլի և Գիզիլգաջիլի): Ստույգ ասած՝ Գիզիլգաջիլին գտնվում է չեզոք գոտում, իսկ մնացածը բուն Հայաստանի տարածքներ են նրա խորհրդային սահմաններով: Այսպիսով Հայաստանի  տարածքների ֆիզիկական նվազման իրավիճակը շատ արագ է զարգանում:

Հայաստանի վարչապետը հետագայում՝ մամլո ասուլիսում, ճշտեց, որ Տավուշում ոչ մի գյուղ էլ չի պատրաստվում Ադրբեջանին հանձնել: Բայց միաժամանակ, նրա խոսքով, առաջարկվում է շրջանցող ճանապարհ կառուցել Ոսկեպարի ու Տիգրանաշենի շուրջը, քանի որ այլապես Հայաստանն ուղղակի կզրկվի հիմնական մայրուղուց, որը տանում է Վրաստան և ապա մեծ աշխարհ: Առանց այդ մայրուղու՝ Երևանը կվերածվի ցամաքային կղզու:

Ինչպե՞ս է այդ ամենը տեղավորվում մի մարդու գլխում՝ դժվար է հասկանալ: Մի կողմից՝ նա ասում է, որ չի պատրաստվում տարածք հանձնել: Մյուս կողմից՝ խոստովանում է, որ պատրաստվում է այդ տարածքները շրջանցող ճանապարհներ կառուցել: Եթե չի պատրաստվում հանձնել, ապա ինչի՞ համար է շրջանցումը:

Իրականում խոսքը հենց բոլոր վերոնշյալ գյուղերը, դրանց հարող վարելահողերը Ադրբեջանի ֆիզիկական հսկողության հանձնելու և նախկին անկլավային տարածքների՝ որպես հոծ գոտու վրա Ադրբեջանի հսկողության վերականգնման մասին է:

Ուշագրավ է, որ Ոսկեպարի հանդիպման ժամանակ տեղի բնակիչներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ է լինելու իր տան հարցը, քանի որ Google-ի քարտեզներում, չգիտես ինչու, հենց վերջին շաբաթում սահմանը շարժվել է: Այդ մարդու տունը, համաձայն այդ քարտեզների, հայտնվել է ադրբեջանական տարածքում: Փաշինյանը պատասխանեց, որ հենց այդ հարցերն էլ պետք է լուծի սահմանազատումը:

Տարօրինակությունից բացի, այդ երկխոսությունը հաստատում է, որ Հայաստանից Ադրբեջանին առնվազն  Տավուշի մի մասը հանձնելու հարցը որոշված է:

Ավելի ուշ Երևանում՝ Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսում, Փաշինյանը հայտնեց, որ մինչ այս ինքը Բաքու է ուղարկել ներկայիս շփման գծից զորքերի հայելային հետքաշման պլանը, բայց պատասխան չի ստացել:

Այստեղ նաև զուտ ռազմական հայեցակետ կա: Բանն այն է, որ Տավուշում հայկական բանակի դիրքերն ամենաուժեղն են բոլոր հնարավորներից։ Տեղի զորախումբն ամենամարտունակն է և վերջին տարիներին հաջողությամբ ծածկել է երկրի բաց հյուսիսային թևը: Նշված գյուղերն ու տարածքները հանձնելուց հետո այս բոլոր դիրքերը նրանք առանց կռվի կկորցնեն, հայկական բանակը կկորցնի շահեկան պաշտպանական գիծը հյուսիսում։ Ադրբեջանի համար փաստորեն ուղիղ ճանապարհ կբացվի Իջևանով դեպի Գյումրի։

Տեղի ռազմական դիտորդները զգուշացնում են, որ այդ դիրքերի կորուստը մեկ-երկու ամիս անց իր հետևից կբերի Ադրբեջանի՝ արդեն մյուս գյուղերը լքելու հավելյալ պահանջները, այն է՝ Վարդենիսը, Եղեգնաձորը և Ջերմուկը: Ընդ որում,  այդ բռնակցումը հնարավոր կլինի ձևակերպել որպես սահմանազատում:

Եվ այս ամենը դեռ առանց «զանգեզուրյան միջանցքի»: Սրանք միանգամայն ուրիշ վայրերում են տեղի ունենում: Այդպիսով  փաստացի Հայաստանի ողջ սահմանը, որպիսին մենք իմացել ենք 1991 թ. ի վեր, այժմ կասկածի տակ է դրվում, քանի որ սահմանազատումը կարող է հանգեցնել դրա վերանայմանը Ադրբեջանի օգտին:

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասաց, որ «Փաշինյանի սպառնալիքները Ադրբեջանի հետ պատերազմի մասին կապված չեն Ռուսաստանի հետ, դա  Երևանի իշխանությունների իրավասությունն է և նրանց խորհրդատվությունների արդյունքը Արևմուտքի հետ»: Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հետ իր դաշնակցային հարաբերություններից:

Ժամանակին մենք վերապրել ենք Ռոեւսաստանի հասցեին հայ ղեկավարության մեղադրանքների ալիքը: Փաշինյանը հայտարարում էր, որ իբր Ռուսաստանը հրաժարվել է «Ադրբեջանի ագրեսիայի» դեմ Հայաստանին օգնելուց: «Մեր երկրի բնութագրումները որպես մեղավորի ամեն ինչի համար, ներառյալ Ղարաբաղի ժողովրդին դավաճանելը… ոչ այլ ինչ են (եկեք իրերն իրենց անուններով կոչենք), եթե ոչ սուտ»,- ասել է այդ կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը: Իսկ այժմ պարզվում է, որ Փաշինյանն ինքն է այն տարածքները, որոնք խնդրում էր պաշտպանել ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին, խոստովանում ոչ հայկական: Ուրեմն ի՞նչն էր խնդրում պաշտպանել:

Եթե Ոսկեպարը հայկական տարածք չէ, այնտեղ հայկական եկեղեցիներ չկան և հայեր չեն ապրում, ապա ի՞նչ է: Ո՞ւր են գնալու այդ մարդիկ սահմանազատումից և ադրբեջանական զորքերի՝ անկլավներն ու էքսկլավները զբաղեցնելուց հետո: Այդ մարդկանցից շատերը կարող են երկրորդ անգամ փախստական դառնալ կամ երկրորդ սերնդում:

Ըստ էության՝ խոսքը Փաշինյանի՝ ոչ միայն տարածքների, այլև բուն հայկական պետականության սողացող հանձնման մասին է։ Եվ այս դեպքում Երևանն այլևս չի կարող բողոքել «ՀԱՊԿ-ի անգործությունից»։ Չէ՞ որ սահմանների զատման դեպքում խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ դիվանագիտական ​​բանակցությունների մասին է։ Եվ եթե այդ երկրներից մեկը պատրաստակամություն է հայտնում կամովին զիջել իր տարածքի մի մասը, ապա Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն դրա հետ ի՞նչ կապ ունեն։

Եվգենի Կրուտիկով

Աղբյուրը՝ Взгляд Деловая газета

 

Հայաստան Տարածաշրջան Ադրբեջան հայկական գյուղերի հանձնում թշնամուն

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին