f

Անկախ

«Հրապարակ». Իրավաբանականում իշխանափոխություն է


«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 3-ին ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրություն է, առաջադրումները նախօրեին ավարտվել են: 1996-ից ֆակուլտետը ղեկավարող Գագիկ Ղազինյանը չի առաջադրվել, ֆակուլտետի գիտխորհրդի երաշխավորությամբ ինքնառաջադրվել է նրա մտերիմ Հարություն Խաչիկյանը, ով նույնպես հնաբնակներից է` 1994-ից դեկանի տեղակալն է։ Մյուս թեկնածուն Գեւորգ Պետրոսյանն է, ում ԵՊՀ-ից հեռացրել են, նա դատական կարգով վերականգնվել է, եթե առաջիկայում որոշումը չբողոքարկեն։

Դեռ ամիսներ առաջ լուրեր կային, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որ եթե Գագիկ Ղազինյանն առաջադրվի, տապալեն ընտրությունը եւ դեկանի ԺՊ նշանակեն իրենց մարդուն՝ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ով չունի ո՛չ գիտական աստիճան, ո՛չ դոցենտի կոչում, ինչը պարտադիր պահանջ է։

ԵՊՀ աղբյուրների փոխանցմամբ՝ Դավթյանը հրաժարվել է առաջարկից, իսկ ԵՊՀ-ում կոնսենսուսի են եկել՝ ո՛չ Ղազինյանը, ո՛չ «դրսից» մարդ, այլ կոլեկտիվի ուզած թեկնածուն։ Գագիկ Ղազինյանն իր չառաջադրվելու մասին ասաց․ «28 տարի դեկան եմ աշխատել, չէի ասի, որ սահմաններն անցել եմ, բայց բոլոր դեպքերում այն կարծիքին եմ, որ պետք է հնարավորություն տալ մյուսներին։ Մեր ֆակուլտետում այդպիսի մարդիկ առնվազն 2-3 հոգի կային, նույն՝ Խաչիկյանը, որը նման ցանկություն է հայտնել եւ ունի ֆակուլտետի գիտխորհրդի աջակցությունը։ Պետք է բոլորով օգնենք, որ ֆակուլտետը ոչ միայն դիրքերը չզիջի, այլ մի բան էլ բարձրացնի»։

Նա չհերքեց, որ ընդհանուր հայտարարի են եկել․ «Չի կարող լինի դրսից մեկը․․․ Այդ կարծիքը ձեւավորվել է մեր ֆակուլտետում, դեկանատի նիստում մոտ 100 մարդ է եղել, որեւէ մեկին չենք հարցրել, ֆակուլտետը գնահատում է իր հեղինակությունը, եթե ԵՊՀ խորհուրդն այլ կարծիք ունի, կդրսեւորի»։

Դեկանի թեկնածուին առնվազն 41 ձայն է պետք՝ ընտրվելու համար.;

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին