f

Անկախ

Ֆրանսիացի մտավորականները հանդիպել են Սյունիք․ այցի նպատակն է ուղերձ հղել Հայաստանի քաղաքացիներին


Մարտի 19-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը և մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան ընդառաջ հանդիպեցին ֆրանսիացի հանրահայտ գրող, ճանապարհորդ, լրագրող Սիլվեն Տեսոնին, «LE FIGARO MAGAZINE» պարբերականի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին, ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանին և ճանապարհորդ, լուսանկարիչ Անտուան Ագուջյանին: Հայտնում են մարզպետարանի Ֆեյբուքյան էջում:

Մտավորականները զգալի ավանդ ունեն Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին համաշխարհային հանրությանն իրականությունը ներկայացնելու գործում։

Հայկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Սյունիք այցելելու համար՝ նշելով, որ սա կարևոր է մարզի բնակիչների համար, քանի որ վստահություն է ներշնչում, որ իրենց խնդիրների մասին աշխարհում բարձրաձայնողներ կան։

Հյուրերի փոխանցմամբ այցի նպատակն է ուղերձ հղել Հայաստանի քաղաքացիներին, որ մենակ չեն, անտարբերություն չկա իրենց հարցերի նկատմամբ, իսկ իրենք, յուրաքանչյուրն իր բնագավառում ու մեծ լսարանի առջև, աշխարհին պատմում են Հայաստանի շուրջ առկա վտանգների մասին՝ փորձելով ազդել Ֆրանսիայի քաղաքական վերնախավի որոշումների վրա։

Ծավալված զրույցի ընթացքում մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները պատասխանեցին Ֆրանսիայից եկած հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Սյունիքի շուրջ աշխարհաքաղաքական գործընթացներին, խաղաղության օրակարգին, բնակչության անվտանգությանը, ԼՂ-ից տեղահանված ու այստեղ հաստատված անձանց և այլն։

ֆրանսիացիներ Սյունիքի մարզ Հայաստան Սյունիքի մարզպետարան ՖԲ Գրառում

Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ավելին
Ավելին