f

Անկախ

Համոզվա՞ծ եք, որ այդ սահմանազատումը միակողմանի չի լինելու և Ադրբեջանը հետ է գնալու մեր տարածքներից. Օհանյանը՝ Փաշինյանին


 

Համոզվա՞ծ եք, որ այդ սահմանազատումը միակողմանի չի լինելու և Ադրբեջանը հետ է գնալու մեր տարածքներից. Օհանյանը՝ Փաշինյանին

22:58, 20.03.2024

Տարածաշրջան:ՀայաստանԱդրբեջան
Թեմա: Քաղաքականություն


 

29 743 քառակուսի մետրը այն թիվն է, որը այդ թվում պարոն Օհանյան, ձեր կառավարությունը հաստատել է որպես ՀՀ հողային հաշվեկշիռ, դուք դրա օգտին քվեարկել եք, ես էլ եմ դրա օգտին քվեարկել: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով պարզաբանել, թե ինչ քարտեզով է իրականացվելու սսահմանազատման եւ սահմանգծման գործընթացը:

«Մենք նախ պետք է ճշտենք՝ ինչ է նշանակում քարտեզ, որովհետեւ մեր հարգելի սոցիալական ցանցերի օգտաատերերը մեկ էլ տեսնում ես մամուլից, գրքից, հանրագիտռարանից տպումեն նկարներ, ասում են՝ այ տեսեք, էս քարտեզն է, իսկ երբ որ քարտեզագրին ես հարցնում, ասում է, որ դա մի թուղթ է, որն առանց լրացուցիչ մասնագիտական օգնության չի կարող հասկանալ, թե ինչ է այնտեղ պատկերված: Մեր չհասկացվածությունը էն բանից է, որ մենք խոսում ենք էն քարտեզի մասին, այսինքն դե յուրե տոպոգրաֆիական նշանակություն ունեցող քարտեզի մասին, մեկ ուրիշ դեպքում խոսում ենք ընդհանուր ուրվագիծը պատկերող քարտեզի մասին:

29 743 քառակուսի մետրը այն թիվն է, որը այդ թվում պարոն Օհանյան, ձեր կառավարությունը հաստատել է որպես ՀՀ հողային հաշվեկշիռ, դուք դրա օգտին քվեարկել եք, ես էլ եմ դրա օգտին քվեարկել: Մենք պետք է հասկանանք, որ իրականում այս տերմինները իրենք բարդ են եւ շփոթության տեղիք են տալիս»,-ասել է նա:

Ընդդիմադիրը պատգամավոր Սեյրան Օհանյանը արձագանքելով Փաշինյանին, ասաց, որ խնդիրը կայանում է նրանում, որ չկա համաձայնություն երկու պետությունների միջեւ՝ լինի դա համաձայնագիր, թե խաղաղության պայմանագիր, եւ ինչու է Հայաստանը միակողմանի իրականացնում դելիմիտացիա, եւ այլ հատվածներում, որտեղ Ադրբեջանը գտնվում է ՀՀ տարածքներում, Հայաստանը որոշում է, որ այլ հատվածներում է անելու սահմանագծում եւ ժողովրդին հայտնում այդ մասին:

«Համոզվա՞ծ եք, որ այդ սահմանզատումը միակողմանի չի լինելու եւ Ադրբեջանը հետ է գնալու, սա է խնդիրը»,- հարց ուղղեց Օհանյանը:

Փաշինյանը նշեց, որ իրենց մեղադրում են նրանում, որ չեն կարողանում ֆիքսել ՀՀ տարածքային ամբողջականությունը:

«Մենք էս տրամաբանության մեջ միակողմանիորեն ասում ենք, որ սա ՀՀ տարածքային ամբողջականությունն է: Մենք հասկացանք, որ եթե մենք ՀՀ տարածքային ամբողջականությունը չֆիքսենք, այդ տարածքային ամբողջականությունը  մեր ամենամոիկդաշնակիցների համար կարող է գոյություն չունենա»,-ասաց նա:

Օհանյանը՝ արձագանքելով նշեց, որ Փաշինյանը չպատասխանեց իր հարցին,թե արդյոք Ադրբեջանը հետ է քաշվելու ՀՀ տարածքներից. «Դուք վստահաբար գիտեք՝ մեր սահմանները միլիմետրի չափով, եւ գիտեք էլ, թե որքան է Ադրբեջանը մխրճված մեր տարածքների մեջ եւ ճանչելով Ադրբեջանին, դուք  միակողմանի զիջումներ եք անում եւ այս ամբողջ կաշան ամբողջ Հայաստանով տարածվելու է, եւ սրանից հետո էլ Ադրբեջանը նոր բաներ է պահանջելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սեյրան Օհանյան Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզ Հայաստան Ադրբեջան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին