f

Անկախ

Չկա որեւէ փաստաթուղթ, որով Տիգրանաշենը երբեւիցե եղել է Ադրբեջանի կազմում. Հրանտ Բագրատյան


Տիգրանաշենը ռազմավարական կետ է, եւ չկա որեւէ փաստաթուղթ, որով Տիգրանաշենը երբեւիցե եղել է Ադրբեջանի կազմում: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, Արարատի Տիգրանաշեն գյուղում լրագրողների հետ զրույցում նշեց «Միասին» շարժման անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Պայմանականորեն եթե անկլավ կա, դրանից այն կողմ մինչեւ Նախիջեւան 12 կմ է, ինքը դա էլ է տալիս: Այս գյուղից հետո Հայաստանի տարածքն է, այսինքն պետք է լինի Ադրբեջանի սահմանապահ, հետո Հայաստանի սահմանապահ, էլի Հայաստանի սահմանապահ, հետո Ադրբեջանի սահմանապահ: Իր արածները բացարձակ աբսուրդ է:

Կամ ասում է՝ ադրբեջանցիք մեզ ասում են, որ մենք իրենցից գյուղատեղ են վերցրել, իսկ իրենք մեզնից չեն վերցրել: Սուտ է ասում, բա Արծվաշենը: Կամ Բարխուդարլուն գյուղատեղի՞ է, այնտեղ բնակավայր չի եղել:

Այս գյուղը տալով ընդհանտվում է ճանապարհը դեպի Սյունիք: Իհարկե, կարելի է գյուղամիջյան ճանապարհներով, Վեդիով, Ուրցաձորով դուրս գալ, բայց անմիջական վտանգի տակ են հայտնվում Պարույր Սեւակ գյուղը, իսկ Չիվան ու Ելփինը վարի են գնում: Այս գյուղը հանձնելով 4 գյուղ է դատարկվում:

Եթե Տավուշում Բարխուդարլուն ենք հանձնում, անպայման պետք է դատարկվեն աջից Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար գյուղերը, ձածից էլ կդատարկվի Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը: Այնտեղ էլ զրկվում ենք ճանապարհից, որով դուրս ենք գալիս Վրաստան»,- հայտարարեց Բագրատյանը:

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին, նախկին վարչապետը նկատեց. «Սահմանազատումը նախ սկսվում է նրանից, որ պայմանավորվում են, թե ինչպես պետք է դա իրականացնեն, որ քարտեզներով: Դա չորոշած մենք այս ամեն ինչը կտանք, խաղաղության պայմանագիրն էլ կլինի, բայց արդյուքնում ոչ մի տեղ գրված չի լինի, թե որտեղ է սկսվում ու վերջանում Հայաստանը: Ադրբեջանը եւ 2025-ին եւ 2026-ին անընդհատ մի նոր բան է ուզելու:

Այս գյուղերից հետո նրանք կուզեն երեք ճանապարհ, քանի որ իրենց կարծիքով Փաշինյանը ստորագրել է եւ միջանցքները պետք է տա»:

Հայաստան Հրանտ Բագրատյան

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին