f

Անկախ

Փաշինյանը հանդես է գալիս որպես Ադրբեջանի փաստաբան ու լեգիտիմացնում ադրբեջանական ցանկացած հարձակում․ Գեղամ Մանուկյան


Հայաստանի Հանրապետությանը արդեն սպառնում են երկու հոգի՝ Ադրբեջանի նախագահը և Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այն փաստաթուղթը, որի շուրջ քննարկումներ են լինում Երևանի և Բաքվի միջև, այն կետերը, որը առաջարկում և պնդում է Ադրբեջանը, ՀՀ իշխանությունը քայլ առ քայլ փորձում է կատարել։ Այն, ինչ այս օրերին հայտարարում է Տավուշում Փաշինյանը,  բանակցությունների ընթացքում, ամբողջությամբ եղել է Ադրբեջանի պահանջը, հիմա նա փորձում է սեփական ժողովրդին պատերազմով սպառնալով՝  կյանքի կոչել այդ պահանջները։

Երբ Հայաստանի իշխանությունները հպարտանում էին  սահմանազատում և սահմանագծում ասվածով, դրա և միջազգային փորձը կա,  և դասագրքային ձևերը, չի կարող սահմանի 100 կմ-անոց հատվածում  սահմանագծում իրականացվել և մեծ մասում  Ադրբեջանը շարունակի օկուպացված պահել հայկական հատվածները։

Երեկ ՔՊ-ի պատգամավորներից մեկը եզակի ճիշտ բան է ասել,  ասել է՝  եթե զիջենք  ու Ադրբեջանը քայլ չանի ու ինքն էլ չզիջի, նշանակում է տուպիկային իրավիճակում ենք։ Այսօր էլ Հայաստանը կանգնած է այս տուպիկային իրավիճակում երեք տարվա քաղաքականության հետևանքով.,-ասաց նա:

Գեղամ Մանուկյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը այսօր հանդես է գալիս որպես Ադրբեջանի փաստաբան  ու լեգիտիմացնում է ադրբեջանական ցանկացած հարձակում Հայաստանի հյուսիս-արեւելյան հատվածներում:

«31 գյուղն էլ, որ ասում է, իրականում վերջին շրջանում մեջտեղ բերված հայտարարություն էր,  որ նախապատրասի հող զիջման համար»,-ասց Գեղամ Մանուկյանը:

Նրա խոսքով, մի քանի ամիս Հայաստանն ասում էր կբանակցենք, երբ Ադրբեջանը ազատի օկուպացված հատվածները. «Ադրբեջանը մերժեց, հաջորդ փորձն այն էր, թե երկու կողմերից զորքերի հետքաշում լինի, Ադրբեջանը մերժեց դա: Փորձը ցույց է տվել, որ միակողմանի զիջումը չի բերում փոխադարձ զիջման, այն շատ ավելի բացում է թշնամու ախորժակը և հնարավորություն տալիս շարունակել պահանջները, նորից սեղանին դնել ու ի կատար ածել»,- ասաց պատգամավորը։

Գեղամ Մանուկյանի համար անհասկանալի է այն պնդումը, որ այսպես միջազգային հանրության աչքում Հայաստանը կառուցողական է. «Թող հայտարարի, որ ինքը տրանսգենդեր է՝ եվրոպաներում շատ ավելի լավ ընդունելության կարժանա: Միջազգային հնարությունը միակողմանի զիջումները համարո՞ւմ է նորմալ բան: Իշխանությունների պաշտելի մարդ Շառլ Միշելը օրերս հայտարարություն է արել, ասելով՝ խաղաղության համար պետք է պատրաստվենք պատերազմի: ՀՀ իշխանությունը փոխանակ սեփական անվտանգությունն ապահովի, այս ընթացքում արտաքին քաղաքականության ճակատում շատ ավելի վատացրել է հարաբերությունները դաշնակից երկրի հետ, ձևական շփումներ է ունենում մեր հարավային հարևանի հետ, որն այսօր կարևորագույն դեր է իր վրա ստանձնել ՀՀ անվտանգային համակարգի ուժեղացման հարցում»,- ասաց Մանուկյանը։

Հայաստան Գեղամ Մանուկյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին