f

Անկախ

Հայտնի են բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամկետները. ԿԳՄՍՆ


ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը, համաձայն որի՝ դրանք տեղի կունենան մարտի 28-ին և 29-ին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հաշվի առնելով տվյալ ուսուցիչների լավագույն շահը և կարևորելով նրանց տարիների փորձառությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է արտահերթ կամավոր ատեստավորում: Հարկ է ընդգծել՝ այս փուլը չհաղթահարելու դեպքում ուսուցիչները հնարավորություն չեն ունենալու իրականացնել մանկավարժական աշխատողի գործունեություն՝ մինչև չապահովեն ուսուցչին ներկայացվող պահանջները:

Հիշեցնենք, որ «Հանրակրթության մասին» օրենքով ուսուցիչների համար դեռևս 2010 թվականին սահմանվել է բարձրագույն կրթության պահանջ: Օրենսդրական նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով  բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին տրվել էր որոշակի ժամանակահատված, որը մի քանի անգամ արդեն իսկ երկարաձգվել է: Շատ ուսուցիչներ այդ ընթացքում ստացել են բարձրագույն կրթություն՝ կարգավորելով վերոնշյալ խնդիրը և ապահովելով օրենքի պահանջը:

«Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի ապահովման համար սահմանված էր ժամկետ՝ 2023 թվականի օգոստոսի 20-ը: Ըստ այդմ՝ ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չէին համապատասխանում «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, նշված ժամկետից հետո չէին կարող շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը:

Նախորդ տարի ոչ բարձրագույն կրթությամբ մասնագետներին տրվեց հավելյալ հնարավորություն՝  կամավոր ատեստավորման մասնակցության արդյունքում համապատասխան շեմը հաղթահարելու դեպքում շարունակել մասնագիտական աշխատանքը։

Հավելենք, որ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները կամավոր ատեստավորման հայտագրումը նախատեսված էր 2024 թվականի փետրվարի 12-ից մինչև փետրվարի 21-ը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մշակում է աջակցության ծրագիր՝ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների մասնագիտական զարգացման նպատակով: Ըստ այդմ՝ ծրագրի շահառու հանդիսացող անձը, որի մասնագիտական գործունեությունը դադարեցվել է, կարող է կրթություն ստանալ ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատություններից որևէ մեկում. պետությունը կապահովի ուսման վարձի փոխհատուցում:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին