f

Անկախ

Թշնամի՞, թե՞ պետական դավաճան. Անդրանիկ Հովհաննիսյան


Քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում համառոտ տալիս է  ներկայիս իշխանության  նկարագիրը՝ փաստարկներով, որոնց պարզապես հնարավոր չէ առարկել: Եվ նրա եզրակացությունների տակ այսօր հավանաբար կստորագրեն հարյուրհազարավոր հայեր:  Բերում ենք հրապարակումն ամբողջությամբ:

Թշնամի՞, թե՞ պետական դավաճան

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո հանդես է գալիս որպես Ադրբեջանի ազգային շահերի ներկայացուցիչ Հայաստանում։ Եթե մինչ 2020 թվականի պատերազմը նա ամեն կերպ թաքցնում էր իր գործունեությունը՝ շահարկելով փաստերն ու հայրենասիրական պոպուլիզմը, ապա այժմ իր դիվերսիոն գործունեությունը բացահայտ է իրականացնում Հայաստանի դեմ։

2022 թվականի հոկտեմբերին Փաշինյանը ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս, ինչը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տրամադրեց «օրինական հնարավորություն»՝ 2023 թվականի սեպտեմբերին հայ բնակչության էթնիկ զտումներ իրականացնելն ու Արցախը օկուպացնելը։ Հիմա Փաշինյանը պատերազմով վախեցնում է Հայաստանի հյուսիսարևմտյան շրջանների բնակիչներին՝ սպառնալով, որ եթե նրանք միջամտեն Տավուշի մարզում այսպես կոչված «անկլավների» Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնելու գործընթացին, ապա ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան կհարձակվի Հայաստանի վրա։

Ինչու՞ է սա վտանգավոր: Եթե այսպես կոչված «անկլավները» փոխանցվեն Ադրբեջանին, ադրբեջանական զորքերը Հայաստանի ներսում վերահսկողություն կհաստատեն ռազմավարական բարձունքների և ենթակառուցվածքային օբյեկտների՝ հատկապես դեպի Վրաստան տանող ճանապարհների նկատմամբ, ինչը վտանգ է ներկայացնում հայկական պետության անվտանգության և տեղի բնակչության խաղաղ կյանքի համար։

Իրականում էական չէ՝ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, թե թշնամու գործակալ, նա պետք է անհապաղ պաշտոնանկ արվի բոլոր հնարավոր միջոցներով։ Նա լրջագույն վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։

Հ.Գ. 2018 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց. «եթե խորհրդարանական խմբակցություններն ինձ չընտրեն վարչապետ, ապա Հայաստանն այլ վարչապետ չի ունենա»։ Ներկայիս իրողություններում այս արտահայտությունը նոր գույներ է ստացել. «Կամ Փաշինյանին կուղարկենք հրաժարականի, կամ Փաշինյանը Հայաստանին «պատմական հրաժարականի» կուղարկի»։

Հայաստան ներկայիս իշխանություն արտաքին քաղաքականություն

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին